Դիտարկումներ՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների մասին

Դիտարկումներ՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների մասին

Wed, 10 Jun 2026 19:53:12 +0400


«Նոր ուժ» կուսակցության հայտարարությունը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով
Շնորհակալություն ենք հայտնում մեր կուսակցությանը քվե տված բոլոր քաղաքացիներին։ Սիրելիներ, ձեր տված յուրաքանչյուր քվեն գիտակցված ընտրություն է եղել՝ հանուն արդարամիտ, բանական ու բարոյական քաղաքականության, հանուն մեր երկրում հավասար հնարավորությունների հաստատման, հանուն Հայաստանի բարեփոխվող ապագայի։ Դա շատ կարեւոր է մեզ համար եւ պարտավորեցնող։

Արձանագրում ենք, որ 2026թ․ հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին մի քանի պատճառով.
ա․ Արտաքին միջամտություն.

Հնարավոր չէ հիշել նախկինում մեկ այլ ընտրություն, որի ընթացքում տարածաշրջանային կամ գլոբալ տերությունների ղեկավարներն անմիջականորեն ու անթաքույց կմիջամտեին հայաստանյան ընտրություններին ու կհայտնեին ներգրավված թեկնածուների հարցում իրենց նախասիրությունների մասին։ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Էմանուել Մակրոն, Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Իլհամ Ալիեւ, Հաքան Ֆիդան եւ այլք․ այս լիդերները անթաքույց եւ բաց տեքստով հայտարարել են Հայաստանում ընտրությունների ժամանակ իրենց նախընտրությունների մասին։ Բացի դրանից, նախընտրական քարոզչության շրջանում Հայաստանում սահմանադրական հանրաքվեներ անցկացնելու պահանջով են հանդես եկել Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը։
Վերը նշվածը համարում ենք ՀՀ ներքին գործերին միջամտության անընդունելի փորձեր, որոնք տեղի են ունեցել գործող իշխանության թողտվության պայմաններում։

բ․ Քարոզչության անհավասար պայմաններ․

2026թ․ Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան նաեւ քարոզչության հանրային միջոցների տրամադրման հարցում անհավասար պայմաններով։ Համայնքային իշխանությունների կողմից ուղղորդման դեպքերը, Հանրային հեռուստատեսությամբ կառավարող կուսակցությանը տրամադրված լուսաբանման անհավասար ժամամակը, իշխանական թեկնածուներին գլխավոր ձեւաչափերում հրավերների քանակը եւ թայմինգը ակնհայտ են դարձնում, որ կառավարող ՔՊ կուսակցությանը առավելություն էր վերապահված քարոզչության ողջ ընթացքում։

գ․ Ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժողականություն եւ քաղաքականապես մոտիվացված հետապնդումներ․

Նախընտրական քարոզչության շրջանում կառավարող կուսակցության ղեկավարը եւ կուսակցական վերնախավը աչքի ընկան ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքով եւ անհանդուրժող վարքով։ Շատ դեպքերում այդ վարքը պատճառ դարձավ ապօրինի քրեական հետապնդումների եւ կալանավորումների։ Ամենացցուն դեպքը Արտուր Օսիպյանին հանրային բանավեճի պատճառով անազատության ենթարկելն էր, որին նախորդեց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից հանրության առանձին խմբերի, հատկապես արցախցիների նկատմաբ ատելության խոսքի կիրառումն ու քրեական հետապնդման ենթարկելու ուղղակի կոչերը։

դ․ Ընտրակաշառք բաժանելու հիմնավոր կասկածներ

Քարոզարշավի ողջ ընթացքն աչքի ընկավ ընտրապայքարին մասնակցող որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին բազմաթիվ տեղեկություններով եւ դրան իշխանությունների տված քաղաքականապես մոտիվացված արձագանքով։

Այսքանով հանդերձ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ընտրությունների ազատության վերաբերյալ լուրջ խնդիրներ է տեսնում՝ արձանագրելով հետագա գործընթացներին առնչվող մտահոգիչ միտումները, որոնք լուրջ սպառնալիք են հանդիսանում հայաստանյան ժողովրդավարության համար։ Ակնկալում ենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները հետեւողական պայքար կմղեն հակադեմոկրատական այս միտումները չեզոքացնելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուր է գործուղում ու ինչու

Ուր է գործուղում ու ինչու Mon, 19 Oct 2026 11:38:40 +0400 Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ…

6 րոպե ago

Լատվիա՞ն էլ արգելք դրեց ՀՀ-ից ներմուծվող ապրանքի վրա․ ի՞նչ է հայտնի

Լատվիա՞ն էլ արգելք դրեց ՀՀ-ից ներմուծվող ապրանքի վրա․ ի՞նչ է հայտնի Mon, 19 Oct 2026…

14 րոպե ago

Նիկոլ Փաշինյանին 25 հազար եվրո գումար են նվիրել

Նիկոլ Փաշինյանին 25 հազար եվրո գումար են նվիրել Mon, 19 Oct 2026 11:23:13 +0400 Վիսաբադենում՝…

21 րոպե ago

Որքա՞ն գումարի ապրանք է այս տարի Հայաստանից արտահանվել Ադրբեջան

Որքա՞ն գումարի ապրանք է այս տարի Հայաստանից արտահանվել Ադրբեջան Mon, 19 Oct 2026 11:22:56 +0400…

21 րոպե ago

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Mon, 19 Oct 2026…

23 րոպե ago

Հանդարտվել է իրավիճակը, թե ոչ

Հանդարտվել է իրավիճակը, թե ոչ Mon, 19 Oct 2026 11:15:50 +0400 Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում, Իտալիայում…

28 րոպե ago