«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում

«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում

Thu, 11 Jun 2026 08:05:00 +0400


Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում պետական գերատեսչություններում։ ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին: Ընդ որում՝ զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչեւ վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են` ներկա-բացակա են անելու։

Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է՝ պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել: Ասում են՝ յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն: Որտեղ անգրագետ ու իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպեն դիմում գրել գնալ, այլ տեղերում պարգեւավճարներ չտալով պատժել եւ այլն։ Բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսեւորեն, ոչ մի բան չի հաջողվի անել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում Sat, 04 Jul 2026 08:15:01 +0400 Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի…

11 րոպե ago

«Հրապարակ»․ «Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել

«Հրապարակ»․ «Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել Sat, 04 Jul 2026 08:10:53 +0400 ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք,…

15 րոպե ago

«Հրապարակ»․ ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

«Հրապարակ»․ ՊՆ-ում վհուկների որս է սկսվել Sat, 04 Jul 2026 08:05:59 +0400 Օրերս պաշտպանական գերատեսչության…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ Sat, 04 Jul 2026 08:00:28 +0400 ԵԿՄ նախագահ…

26 րոպե ago

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին Sat, 04 Jul 2026 01:20:18 +0400 Բագրատ սրբազանը…

7 ժամ ago

Հրապարակվել է Նոլանի «Ոդիսեւսի» ամփոփիչ թրեյլերը

Հրապարակվել է Նոլանի «Ոդիսեւսի» ամփոփիչ թրեյլերը Sat, 04 Jul 2026 00:30:32 +0400 Universal Pictures կինոընկերությունը…

8 ժամ ago