Նոր խոսք

Thu, 11 Jun 2026 09:00:28 +0400


Սոցիոլոգները մազերն են պոկում, քաղաքագետները՝ ուսերը թոթվում, քաղտեխնոլոգները տարակուսած իրար դեմքի են նայում, եւ ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչպես ստացվեց, որ ընտրությունների նախօրեին հազիվ 30 տոկոս ձայն եւ մոտ 70 տոկոսի հասնող հակառեյտինգ ունեցող Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթել հունիսի 7-ի ընտրություններում եւ պահել իշխանությունը:

Ոչ մի գիտական, տրամաբանական, քաղաքագիտական տվյալ նախապես չէր հուշում նման ելքի հավանականությունը: Մենք, իհարկե, տեսնում էինք, թե ինչ խայտառակ քայլերի է գնում իշխանությունը՝ վերարտադրվելու համար: Է՛լ պետբյուջեից բաշխվող ընտրակաշառք, է՛լ հազար ու մի որոշում` ընտրողի սիրտը շահելու համար, է՛լ խայտառակ ճնշումներ, տասովշչիկների, պետական ու համայնքային ծառայողների մոբիլիզացիա, գյուղերում ապրողների, իշխանությունից կախում ունեցողների նկատմամբ սպառնալիքներ, վախի մթնոլորտ: Էլ չեմ խոսում քրեական վարույթների, ձերբակալությունների, ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու, ամենամեծ ուժի առաջնորդին եւ ակտիվ ընդդիմադիր գործիչներին կալանքի տակ պահելու մասին: Բայց անգամ այդ ամենով հանդերձ, բոլոր փաստերը վկայում էին այն մասին, որ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն չի կարող 49 տոկոս ձայն ստանալ:

Եվ միայն ընտրությունների օրվա ու դրան հաջորդած հաշվարկի ժամանակ հասկանալի դարձավ, որ այս ընտրություններին իշխանությունը կիրառել է նախորդ ժամանակների բոլոր զեղծարարությունները` անգամ թվեր նկարելն ու արձանագրությունների տվյալները փոխելը: Իսկ ուղիղ հրահանգի ձեւով` գիշերվա ժամը 2-ին ասուլիս անելն ու մշակված 10 տոկոս քվեաթերթիկների տվյալների հիման վրա «ես արդեն ընտրվել եմ» հայտարարելը լրիվ նոու-հաու է` Փաշինյանի անձնական ներդրումն ընտրությունների պատմագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց

Հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց Mon, 27 Jul 2026 13:04:42 +0400 Դավիթ Անանյանը…

13 րոպե ago

Իրանի դեմ պատերազմում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը հասել է 624-ի. ԶԼՄ

Իրանի դեմ պատերազմում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը հասել է 624-ի. ԶԼՄ Mon, 27 Jul 2026…

17 րոպե ago

ԱՄՆ դեսպանությունը քայլեր է հրապարակել

ԱՄՆ դեսպանությունը քայլեր է հրապարակել Mon, 27 Jul 2026 12:45:13 +0400 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել…

33 րոպե ago

Տեսանյութ՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքից

Տեսանյութ՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքից Mon, 27 Jul 2026 12:35:40 +0400 Հուլիսի 24-ին՝ ժամը…

42 րոպե ago

Զելենսկին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել Իրանին

Զելենսկին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել Իրանին Mon, 27 Jul 2026 12:30:08 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

48 րոպե ago

Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից

Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Mon, 27…

52 րոպե ago