«Հրապարակ»․ Եթե չվերցնեն մանդատները, ի՞նչ են ստանում` բարոյական հաղթանակից բացի

«Հրապարակ»․ Եթե չվերցնեն մանդատները, ի՞նչ են ստանում` բարոյական հաղթանակից բացի

Thu, 11 Jun 2026 09:15:04 +0400


Մեր զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:

– Ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մի հարց է քննարկվում` վերցնի՞ ընդդիմությունը մանդատները, թե՞ չվերցնի: Մի մասը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է հրաժարվեն մանդատներից, մյուս մասը, հղում անելով հարեւան Վրաստանի օրինակը, որ ընդդիմության՝ մանդատներից հրաժարվելը ոչինչ չփոխեց իշխանության օրակարգում, կարծում է, որ ճիշտը մանդատները վերցնելն ու պայքարի նոր փուլ մտնելն է: Ձեր կարծիքով` ո՞րն է ճիշտ:

– Եթե քննարկվում է այդ հարցը, ապա պետք է պատասխանը փնտրել հետեւյալ դաշտում. վերցնել` ինչի՞ համար, չվերցնել` ինչի՞ համար: Ենթադրենք, չեն վերցնում մանդատները, ի՞նչ են ստանում, բարոյական հաղթանակից բացի, ի՞նչ է դա տալու, սակայն եթե վերցնում են մանդատները, ապա պետք է ասեն, թե ինչպես են աշխատելու հետագայում: Այս հարցերն են ամենակարեւորը, այլ ոչ թե զուտ մանդատ վերցնել կամ չվերցնելու հարցը: Ընտրություններից հետո մանդատները վերցնելու թեման զգալիորեն իներցիոն է նախորդ ընտրական ցիկլից եւ նաեւ որոշակիորեն պարունակում է շահագրգիռ որոշակի շրջանակների մոտիվներ, որոնք պատրաստվում են ներընդդիմադիր պայքարի նոր ցիկլին: Ընդդիմադիր դաշտում առաջատար դիրքերի պայքարի մոտիվներն է ներառում իր մեջ այս հարցը: Այն հետապնդում են անգամ ընտրություններին չմասնակցած որոշ ուժեր:

– Օրինակ, որոշ ընդդիմադիր շրջանակներ պնդում են, որ եթե ընդդիմությունը վերցնի մանդատները, դրանով կլեգիտիմացնի կեղծված ընտրությունների արդյունքները եւ կկիսի պատասխանատվությունը, եթե կրկին տարածքներ հանձնվեն Ադրբեջանին ու Հայաստանի շահերի դեմ գործողություններ արվեն:

– Դրանք մեխանիկական գնահատականներ են, իմ կարծիքով` դրանք քաղաքական իրավիճակի հանդեպ կա՛մ անհամարժեքության դրսեւորումներ են, հիմնականում` էմոցիոնալ եւ իրավիճակային դաշտում գտնվող, կա՛մ էլ ունեն խորքային մոտիվներ, օրինակ՝ թիրախի տակ դնել այսօր ընդդիմադիր դաշտում եղած առաջատար ուժերին՝ հավակնելով նրանց հետին պլան մղել, նրանց նկատմամբ հանրային վստահությունը նվազեցնել եւ արդեն սեփական ներկայությամբ լրացնել այդ բացը: Այս երկու տարբերակներից մեկն է: Մանդատները կվերցնեն, թե չեն վերցնի, դրանից Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը ոչ ավելանալու է, ոչ էլ պակասելու է: Մանդատները վերցնելու հարցը ճիշտ կանեն՝ այս հարթության վրա դիտարկեն․ վերցնելու պարագայում ավելանալո՞ւ է ընդդիմության աշխատանքը, թե՞ պակասելու է:

– Շատերն ակնկալում են, որ ընդդիմությունը դուրս գա փողոցային պայքարի: Կա՞ նման հանրային պահանջ, գուցե հանրությունն ընդդիմությա՞նն է սպասում: Այժմ, Ձեր կարծիքով, կա՞ փողոցային պայքարի անհրաժեշտություն:

– Ընդհանրապես, փողոցները ողողվել են այս ընթացքում մի քանի անգամ, բայց մենք տեսել ենք, որ դա չի տվել որեւէ կոնկրետ արդյունք, եւ իշխանությունը չի հեռացել: Փողոցը պետք է լինի համակարգային աշխատանքի շարունակություն: Փողոցում ընդամենը արտահայտվում է իրավիճակի փոփոխությունը, բայց փողոցում իրավիճակ չի փոխվում, իրավիճակը պետք է փոխել հասարակական, քաղաքական ետնաբեմերում, ինչը կկապիտալիզացվի փողոցում, հակառակ պարագայում` փողոցն ինքնին քաղաքական իրավիճակ փոխելու միջոց չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը վստահ է՝ ամեն ինչ կավարտի Ռուսաստանի հաղթանակով

Պուտինը վստահ է՝ ամեն ինչ կավարտի Ռուսաստանի հաղթանակով Mon, 27 Jul 2026 10:00:06 +0400 Ռուսաստանը…

19 րոպե ago

Սուրենյանը մանրամասներ է հայտնում եղանակի մասին

Սուրենյանը մանրամասներ է հայտնում եղանակի մասին Mon, 27 Jul 2026 09:45:44 +0400 Latest news from…

33 րոպե ago

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է «Հզբոլլահ»-ին

Իրանի գերագույն առաջնորդը դիմել է «Հզբոլլահ»-ին Mon, 27 Jul 2026 09:30:26 +0400 Իրանի գերագույն առաջնորդ…

49 րոպե ago

Մի շարք հասցեներում լույս չի լինի

Մի շարք հասցեներում լույս չի լինի Mon, 27 Jul 2026 09:15:10 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»…

1 ժամ ago

Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան

Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան Mon,…

1 ժամ ago

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել Sun, 26 Jul 2026 23:23:23 +0400 Երուսաղեմի Հայոց…

11 ժամ ago