Թուրքիայում էլ շնորհավորեցին Փաշինյանին
Thu, 11 Jun 2026 09:30:42 +0400
Թուրքիայի քրդամետ «Հավասարության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության» (DEM-ՀԺԺԿ) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարըն և Թունջեր Բաքըրհանը շնորհավորական ուղերձ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։
Բացի շնորհավորանքից, նրանք Հայաստանի ժողովրդին խաղաղ և բարեկեցիկ ապագա են մաղթել։