«Հրապարակ»․ Դրանք ոչ թե վարժական հավաքներ են, այլ պարտադիր զինծառայություն

«Հրապարակ»․ Դրանք ոչ թե վարժական հավաքներ են, այլ պարտադիր զինծառայություն

Thu, 11 Jun 2026 09:45:45 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:

– Իշխանությունները բանակը, զինված ուժերը դարձրել են իրենց քաղաքական նպատակների համար կիրառվող մահակ: Այս ընտրություններից առաջ Փաշինյանը բանակը, ՊՆ-ն ներքաշեց քաղաքական պրոցեսների մեջ: Նախ` արտերկրից, հատկապես ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին, ովքեր Հայաստան էին գալիս ընտրության մասնակցելու, սկսեցին սպառնալ վարժական հավաքների տանելով, երեկ էլ տեղեկացանք, որ հերթը լրագրողներին է հասել, վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել նաեւ այն լրագրողը, որը նկարահանել էր Վարդենիսում ժամը 20:00-ից հետո զինվորների քվեարկությունը: Այս ամենի ֆոնին քարոզարշավի ակտիվ մասնակիցներից մեկը պաշտպանության նախարարն էր, այն դեպքում, երբ օրենքը զինվորականներին արգելում է քաղաքականությամբ զբաղվել: Ի՞նչ նախադեպ է սա:

– Նախ պետք է կենտրոնանալ իրավական կոմպոնենտի վրա եւ ասել, որ երբ, այսպես կոչված, վարժական հավաքների մասին օրենքում փոփոխություններ արվեցին, դեռ այդ ժամանակ իրավաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգում էին եւ զգուշացնում, որ բազում խնդիրներ կան, իսկ ամենացցուն խնդիրն այն է, որ օրենքի այդ փոփոխությունները կարող են կիրառվել կամայականության սկզբունքով, հատկապես իշխանության քաղաքական հակառակորդներին պատժելու համար: 2024 թվականին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը շատ լավ վերլուծել էր այդ խնդիրը: Այն, ինչ այսօր կատարվում է, դեռ այն ժամանակ կանխատեսվել է: Ավելին` նման դեպքեր դեռ 2022 թվականին են եղել, երբ Դիմադրության շարժման ժամանակ որոշ ընդդիմադիր ակտիվիստների ուղարկեցին այդ հավաքներին: Ի դեպ, «վարժական հավաք» ասվածը սխալ է, խոսքն իրականում մարտական հերթապահության մասին է: Վարժական կոմպոնենտը շատ փոքր է, այն լինում է մի քանի օր: Բանակում նույն այս իշխանության վարած քաղաքականության հետեւանքով կենդանի ուժերը չեն հերիքում, եւ հենց այդ պատճառով կենդանի ուժի պակասը լրացնում են քաղաքացիներին իրենց բնականոն կյանքից, աշխատանքից կտրելով: Դա ոչ թե վարժական հավաք է, այլ՝ պարտադիր զինծառայություն: Իսկ որ ամենավատն է` ընտրությունը կատարվում է կամայականության սկզբունքով: Մեկին կանչում են երեք անգամ, մյուսին` ոչ մի անգամ: Օրենքով դա կարգավորված չէ: Պարզ է, որ առանց այն էլ բռնապետական մեծ հակումներ ունեցող ռեժիմը բանակը պետք է դարձներ բռնաճնշումների գործիք: Այլ տարբեր մեթոդներ էլ են հորինել, որոնք մենք տեսանք այս ընտրություններից առաջ, օրինակ, բարեգործության արգելքը, որը վերաբերում է բացառապես ընդդիմադիր ուժերին, ոչ մի մերձիշխանական կամ իշխանական գործիչ իր բարեգործություններն այդպես էլ չդադարեցրեց:

– Խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքական հակառակորդներին են իրենց վարժական հավաքներով սպառնում, այլեւ շարքային քաղաքացիներին, որոնց մեջ գուցե նաեւ իրենց ընտրող քաղաքացիներ էլ կան: Մարդիկ իրենց պարտքն են կատարում, արտերկրից գալիս են ընտրությանը մասնակցելու, այդտեղ չկա որեւէ հանցանք, սակայն բանակի միջոցով դա փորձում էին կանխել:

– Իրական ժողովրդավարական երկրներում ոչ թե արգելում են ընտրությանը մասնակցել` սպառնալիքների միջոցով, այլ` խրախուսում են: Ինչո՞ւ, որովհետեւ ինչքան շատ են քաղաքացիները ներգրավվում քաղաքական պրոցեսներին, մասնավորապես` ընտրություններին, այնքան ավելի ժողովրդավար է դառնում այդ երկիրը, եւ ավելի շատ է հաշվի առնվում հասարակության կարծիքը, սակայն մենք տեսնում ենք լրիվ հակառակ պրոցեսը, որը բնորոշ է ավտորիտար կամ բռնապետական երկրներին: Բռնապետություններում են փորձում հասարակությանը հնարավորինս հեռու պահել քաղաքական պրոցեսներից, որպեսզի կարողանան կոնկրետ նպատակների հասնել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սառեցված ֆինանսների մի մասի նկատմամբ արգելանքը վերացվել է

Սառեցված ֆինանսների մի մասի նկատմամբ արգելանքը վերացվել է Sat, 13 Jun 2026 19:30:11 +0400 Մերձավոր…

20 րոպե ago

Պատասխան է գալիս` սպասեք ընտրությունը անցնի, հետո կանդրադառնանք

Պատասխան է գալիս` սպասեք ընտրությունը անցնի, հետո կանդրադառնանք Sat, 13 Jun 2026 19:19:09 +0400 Ընտրությունից…

31 րոպե ago

Իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր

Իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր Sat, 13 Jun 2026 19:15:49 +0400 Երեկ ձերբակալվել էր քաղաքագետ…

35 րոպե ago

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ

Ո՞վ է Թրամփի հրամանով սպանված առաջնորդը․ ուշագրավ մանրամասներ Sat, 13 Jun 2026 19:00:25 +0400 ԱՄՆ…

50 րոպե ago

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ

Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ Sat, 13 Jun 2026 18:50:46 +0400 Latest news from…

60 րոպե ago

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Sat, 13 Jun 2026 18:45:53 +0400 Ով ասում է, որ…

1 ժամ ago