«Հրապարակ»․ Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում

«Հրապարակ»․ Ընդդիմությունը հաղթել է Ներքին Խնձորեսկում

Thu, 11 Jun 2026 10:25:39 +0400


Գորիսի քաղաքապետ՝ նախկին ընդդիմադիր Առուշ Առուշանյանը ընտրությունների հաջորդ օրը «վենդետա» է սկսել, քանի որ Գորիսում «Ուժեղ Հայաստանը» գրանցել է ավելի բարձր արդյունք՝ 5 հազար ձայն, քան ՔՊ-ն: Գրել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ են արդեն աշխատանքից ազատվել, օրինակ` համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, նրա խորհրդականն ու օգնականը, ինչպես նաեւ՝ Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանը։ Պարզվում է, որ Առուշանյանն իշխանություններին խոստացած է եղել 60-70 տոկոս ձայն բերել, սակայն չի ստացվել:

Օրինակ` Ներքին Խնձորեսկում ՔՊ-ն խայտառակ պարտություն է տարել, իսկ ընդդիմադիր ուժերը միասին բավականին շատ ձայներ են հավաքել, ՔՊ-ն ընդամենը 61 ձայն է ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 49, «Լուսավոր Հայաստան»-ը` 64, «Հայաստան» դաշինքը` 21, ԲՀԿ-ն՝ 8, «Միասնության թեւերը»` 3 ձայն: Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ իր կամքով է լքել զբաղեցրած պաշտոնը, պատճառը գյուղատնտեսական աշխատանքներով ծանրաբեռնվածությունն է։ «Դեռ մեկ ամիս առաջ էի որոշել ազատման դիմում գրել, գյուղատնտեսությամբ պիտի զբաղվեմ, չեմ հասցնում»,- ասաց նա: Իսկ ինչո՞ւ հենց այս օրերին` ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, երբ ազատման դիմումներ են գրել նաեւ Առուշանյանի օգնականը, խորհրդականն ու տեղակալը։ «Ուզել էի մեկ ամիս առաջ գրեմ, էն էլ հիմա գրեցի, ես հողեր ունեմ, չեմ հասցնում համատեղել»: Նա չգիտեր, թե ով է իրեն փոխարինելու: Պարզ է, որ Առուշ Առուշանյանն ում ուզի, կնշանակի, նա այլեւս ՔՊ-ից ազատ գործելու քարտ-բլանշ է ստացել: Կրկին հարցրինք` իսկ գուցե չե՞ք կարողացել Առուշանյանի հրահանգով ՔՊ-ի համար ձայներ ապահովել, դրա համար եք ազատվել, ասաց. «Չէ, ես ուղղակի ուզում էի հեռանալ իմ անձնական խնդիրների պատճառով, ես արդեն ազատման դիմում եմ գրել ու հեռացել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլը թողնու՞մ, թե զավթում է իշխանությունը. Նահապետյան

Նիկոլը թողնու՞մ, թե զավթում է իշխանությունը. Նահապետյան Mon, 23 Nov 2026 20:19:04 +0400 Latest news…

8 րոպե ago

Ավինյան, չաշխատեցիք ամռանը, ասա` ո՞րն էր պատճառը

Ավինյան, չաշխատեցիք ամռանը, ասա` ո՞րն էր պատճառը Mon, 23 Nov 2026 20:15:46 +0400 Երևանի Ավան…

12 րոպե ago

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է Mon, 23 Nov 2026 20:09:44 +0400 Եվրոպական…

18 րոպե ago

7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով

7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով Mon, 23 Nov 2026 20:02:33 +0400 ՀՀ…

25 րոպե ago

Կանադայում Թրամփին են ծաղրում

Կանադայում Թրամփին են ծաղրում Mon, 23 Nov 2026 20:00:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նմանակը…

27 րոպե ago

Հանդես կգանք ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով․ Նարեկ Կարապետյան

Հանդես կգանք ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով․ Նարեկ Կարապետյան Mon, 23 Nov 2026 19:56:40 +0400…

31 րոպե ago