Այս ընտրություններն ամենախայտառակ ընտրություններն են․ Անանյան

Այս ընտրություններն ամենախայտառակ ընտրություններն են․ Անանյան

Thu, 11 Jun 2026 23:04:41 +0400


ԿԸՀ-ի կողմից քիչ առաջ կայացված որոշումները դասական ընտրակեղծիք չեն։ Դրանք շատ ավելի նուրբ, հաշվարկված և քաղաքական հետևանքները մանրակրկիտ հաշվարկած քայլեր են։
10/51 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների փաստացի «զրոյացման» հետևանքով բոլոր քաղաքական ուժերը կորցրեցին ձայներ, սակայն ամենաէական հարվածը հասցվեց հենց այն քաղաքական ուժին, որի խորհրդարան մուտք գործելու հարցը դեռ վերջնականապես փակված չէր։ «Բարգավաճ Հայաստանը» կորցրեց 212 ձայն։
Ակնհայտ է, որ եթե խորհրդարանում հայտնվի ևս մեկ ընդդիմադիր ուժ, իշխող քաղաքական ուժը կկորցնի իր քաղաքական մենաշնորհի զգալի մասը և այլևս չի կարողանա իր կամքով ու միանձնյա առաջ տանել ցանկացած որոշում, այդ թվում՝ հանրային կամքին հակասող և արտաքին կենտրոնների շահերից բխող նախաձեռնություններ։
Հետևաբար, այս պատմության մեջ խնդիրը 212 ձայնը չէ։ Խնդիրը ապագա խորհրդարանի կազմն է, իշխանության անսահմանափակ հնարավորություններն ու այն քաղաքական հաշվարկը, որի նպատակն է պահպանել լիակատար վերահսկողություն։
Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են։ Այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքների լեգիտիմություն` գործնականում գոյություն չունի, և որոնք խարխլում են հանրային վստահության վերջին փշրանքները՝ հատկապես մեր պետականության համար այս ծանր ու գոյութենական ժամանակաշրջանում։շ

Գրել է Դավիթ Անանյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

4 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

4 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

5 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

5 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

5 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

5 ժամ ago