«Հրապարակ»․ Քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր տարբերակները կիրառեն

«Հրապարակ»․ Քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր տարբերակները կիրառեն

Fri, 12 Jun 2026 10:15:28 +0400


«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն է:

– Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում են այն վիճարկել` նախ ԿԸՀ են դիմելու, ապա՝ Սահմանադրական դատարան, որը, ցավոք, կազմված է Նիկոլ Փաշինյանի ենթականերից: Ռոբերտ Քոչարյանի դաշինքը 2021-ին էլ էր դիմել ՍԴ` ընտրությունների հարցով, սակայն դիմումը մերժվեց: Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անի այժմ ընդդիմությունը, Դուք ժամանակին ընդդիմության ներկայացուցիչն էիք ՍԴ-ում` հետընտրական հայցի քննարկման ժամանակ: Կա՞ն բավարար հիմքեր՝ ՍԴ դիմելու համար: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:

– Այս հարցին հստակ պատասխանելու համար պետք է լինել ընդդիմության «խոհանոցում» եւ հասկանալ, թե կոնկրետ ինչ խախտումներ են արձանագրվել: Մենք դրանց տիրապետում ենք այնքանով, որքանով հրապարակումներ է անում մամուլը: Եթե կան հստակ հիմքեր, ապա, իհարկե, պետք է գնալ մինչեւ վերջ: Ընտրախախտումներ արձանագրվել են, որոնք փոքր ընտրախախտումներ չեն: Օրինակ` թվեր են գրել սխալ, մի տեղ 700 ձայնը գրել են 7 ձայն, մի տեղ՝ հակառակը: Բնական է, որ այս դեպքում կա խնդիր, սակայն, եթե անկեղծ լինեմ, ապա իմ իրավաբանական փորձը, իմ անցած ճանապարհն ինձ հուշում են, որ Սահմանադրական դատարան դիմելը չի ունենալու որեւէ ապագա: Ես կարծում եմ, որ այդ ճանապարհով ընդդիմադիրները չեն հասնելու արդյունքի, քանի որ Արեւմուտքն արդեն տոնում է իր հաղթանակը, շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին: Բայց ես չեմ բացառում նաեւ, որ գուցե հասնեն ինչ-որ հաջողության: Եթե լինեն իրական հիմքեր, ապա՝ ինչո՞ւ չէ, գուցե ստացվի մի բան:

– Օրինակ` զինվորներին ժամը 20-ից հետո տեղամասեր տանելը, նախընտրական ճնշումները, օրենքները շրջանցելը այս պրոցեսի համար կարո՞ղ են հիմք լինել:

– Ժամը 20-ից հետո քվեարկելն օրենքի խախտում է, ինչպես միշտ, այս անգամ էլ խախտումներ կան, բայց ինձ թվում է՝ սրանք այն էական խախտումները չեն, որոնք կարող են հիմք հանդիսանալ: Կարող են ասել՝ մի քանի հարյուր զինվորի ձայնն անվավեր կճանաչենք, ու վերջ: Մարդկանց ակնհայտ վախի մեջ էին պահում, բայց դա էլ դժվար թե հիմք հանդիսանա, կասեն` մի քանի 100 հոգու վրա էլ դա է ազդել: Մեծ հաշվով, անիմաստ է ՍԴ դիմելը: Բայց, գիտեք, ես կարծում եմ, որ եթե քաղաքականության մեջ են, պետք է անեն որոշ աշխատանքներ, ամեն ինչից հրաժարվելը նույնն է, թե ի սկզբանե հրաժարվեին առաջադրվելուց, ասեին` միեւնույն է, իշխանությունը վերարտադրվելու է, չմասնակցենք պրոցեսին: Ցավոք, շատ քաղաքացիներ այդպես մտածեցին եւ չմասնակցեցին ընտրությանը, սակայն քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր տարբերակները կիրառեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերասիմ Վարդանյանը ընտրեց Դեղձուտի թիվ 12/32 ընտրատեղամասում

Գերասիմ Վարդանյանը ընտրեց Դեղձուտի թիվ 12/32 ընտրատեղամասում Sun, 25 Oct 2026 13:05:25 +0400 Latest news…

9 րոպե ago

Զանգվածային անկարգությունները հասան Բարսելոնա

Զանգվածային անկարգությունները հասան Բարսելոնա Sun, 25 Oct 2026 13:00:59 +0400 Իսպանական Բարսելոնայում ոստիկանությունը մոտ հարյուր…

13 րոպե ago

4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ

4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Sun, 25 Oct…

28 րոպե ago

Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես»

Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Sun, 25 Oct 2026 12:33:35…

41 րոպե ago

Ոստիկանները «թռչող ափսե» են տեսել

Ոստիկանները «թռչող ափսե» են տեսել Sun, 25 Oct 2026 12:30:15 +0400 Միացյալ Նահանգներում ոստիկանները «թռչող…

44 րոպե ago

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում Sun, 25 Oct 2026 12:15:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

59 րոպե ago