«Հրապարակ»․ Մեծ ողբերգության մեջ է հայ ազգը

«Հրապարակ»․ Մեծ ողբերգության մեջ է հայ ազգը

Fri, 12 Jun 2026 10:45:02 +0400


Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, Նիկոլ Փաշինյանը 49,9 տոկոս քվե ստացավ մի շարք կեղծիքների, ընտրախախտումների արդյունքում, ընդդիմադիր երեք ուժ` «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներ եւ ԲՀԿ, անցնում են խորհրդարան, սակայն կա տեսակետ, որ ընդդիմադիր ուժերը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից եւ պայքարը շարունակեն փողոցում:

Այս ընտրություններն անցան աննախադեպ խախտումներով, մենք հետաքրքրվեցինք, թե բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, որը «Հայաքվեին» է անդամագրվել, ինչ է մտածում այս ամենի մասին: «Նախ ասեմ, որ այս ընտրություններին եղավ այն, ինչ պետք է լիներ, եղավ այն, ինչ սպասելի էր: Ինչպես որ իշխանությունն է խայտառակություն, այնպես էլ իշխանության կազմակերպած ընտրությունն էր խայտառակություն: Սպասելի էր ինձ համար: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմադիր ուժերն արեցին առավելագույնը` այն, ինչ կարող էին անել: Եթե ութ տարի շարունակ՝ այսքան աղետներից հետո դրանք այնքան շատ են, որ ասելու չէ՝ Արցախի կորուստ, Եռաբլուր, հաշմանդամ տղաներ, սրբությունների դեմ հարձակումներ, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակում, հասարակության պառակտում, եւ այսպես շարունակ… եթե այս լիուլի աղետներից հետո Նիկոլ Փաշինյանը ստանում է ձայներ, իսկ սրանք ահռելի պատճառներ են, որպեսզի նա ոչ մի ձայն չստանար, ապա դա նշանակում է, որ մեծ ողբերգության մեջ է հայ ազգը: Մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակության մեջ քիչ չեն շահամոլները, չկայացածները, անտարբերները, թերհասները: Շատ ցավալի իրողություն է սա, բայց մենք պետք է ընդունենք այն: Ինչ վերաբերում է մանդատների հարցին, ապա ասեմ, որ եթե ԲՀԿ-ն անցնի, այնուամենայնիվ, իշխանության լիազորությունները պակասելու են, եւ ես կարծում եմ, որ այդ պարագայում մանդատները վերցնելը ճիշտ քայլ կլինի: Թեպետ ես անձամբ զզվել եմ նախորդ 5 տարվա Ազգային ժողովի անդաստիարակ շոուներից, սակայն ամեն դեպքում գտնում եմ, որ մանդատները պետք է վերցնել: Թեպետ նրանք ինձնից շրջահայաց են, եւ իրենք պետք է կայացնեն որոշում: Եթե Հայաստանի շահը պահանջում է վերցնել մանդատները, ապա պետք է վերցնեն, պետք է վերցնեն առանց էմոցիաների եւ կարծիքները մի կողմ թողնելով… Եթե մանդատ վերցնելը նպաստում է իրավիճակի լավացմանը, եթե այն օգտակար է, ապա չվերցնելուց լավ է` պետք է հաշվարկեն»: Հարցրինք նաեւ` իսկ Դուք սպասո՞ւմ էիք, որ այս չափի ընտրախախտումներ կլինեին։ «Իսկ Դուք ուրիշ ի՞նչ էիք սպասում: Մենք միամիտ էինք, որ հավատում էինք, թե իբրեւ կարող են արդար ընտրություններ լինել: Ես էլ էի միամտաբար կարծում, որ ամեն ինչ հեշտ կլինի, բայց մի միամիտ էլ ես էի, վատ ենք ճանաչում մենք այս մարդուն, եթե կարծում ենք, որ նա հեշտությամբ իշխանություն կտա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում Fri, 21 Aug 2026 08:10:57 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում Fri, 21 Aug 2026 08:05:30 +0400 Բանակում` ոչ մարտական…

14 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել Fri, 21 Aug 2026 08:00:00 +0400…

20 րոպե ago

Կաթողիկոսի ծննդյան 75-ամյակն է․․․

Կաթողիկոսի ծննդյան 75-ամյակն է․․․ Fri, 21 Aug 2026 00:53:44 +0400 Այսօր մեր սիրելի Վեհափառ Հայրապետի՝…

7 ժամ ago

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ․ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ․ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Thu, 20 Aug 2026 23:58:57 +0400 ԲԱՑ…

8 ժամ ago

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Thu, 20 Aug 2026…

9 ժամ ago