«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Fri, 21 Aug 2026 08:00:00 +0400


«Ուժեղ Հայաստանին» հասանելիք հանձնաժողովների նախագահներին ընտրել-չընտրելու թեմայով ՔՊ խմբակցությունն իր փակ նիստում նախօրեին քվեարկություն է արել։ Ասում են՝ այնպես չէ, որ բոլորը չընտրելու կողմնակից են եղել։ Ե՛վ ընտրելու, ե՛ւ չընտրելու օգտին ելույթներ են եղել, հետո յուրաքանչյուր թեկնածուի մասով առանձին քվեարկություն են արել, բայց չընտրելու կողմնակիցները գերակշռել են, եւ քաղաքական որոշում է կայացվել։

ՔՊ-ականներն ասում են՝ օրենքի պահանջ է, պարզ է, որ պետք է ընդդիմությունը հանձնաժողովներ ղեկավարի, բայց հո հենց առաջին անգամից չե՞ն ընտրվելու։ Երեւի համարում են, որ այս եղանակով «հնազանդեցնում» են «Ուժեղ Հայաստանին»՝ ստիպելով, որ մի քանի անգամ թեկնածու առաջադրեն, նորից ու նորից ելույթներ ունենան, այդ հանձնաժողովների եւ թեկնածուների հետ կապ չունեցող տասնյակ հարցերի պատասխանեն։ Որոշել են «տանել-բերել», մի քանի անգամ չընտրել, հետո վերջում կա՛մ ընտրել, որ օրենքի պահանջը կատարված լինի, կա՛մ ընդդիմությունը հոգնի ու հրաժարվի այս գործընթացին մասնակցելուց։ Սակայն, եթե օրենքը պահանջում է, որ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները ղեկավարեն ընդդիմության ներկայացուցիչները, պետք է առանց առարկության ընտրեին ընդդիմության թեկնածուներին, քանի որ իրենք հանձնաժողովների նախագահների պաշտոնի «պլանկան» այնքան են գցել, որ դրանց նախագահներ են ընտրվել Լուլուն, Տրդատ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ այլք:

Թե այս խորհրդարանական ներկայացման քանի սերիա է նախատեսել Նիկոլ Փաշինյանը, դեռ հայտնի չէ։ Այս գործընթացի իմաստը կարող է լինել այն, որ հանրությանը ցույց տան` կարող ենք ընտրել, բայց չենք ընտրում, երբ ուզենք, այն ժամանակ կընտրենք։ Նաեւ այն, որ նման շոուներով զբաղեցնեն մարդկանց, մինչեւ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի հանձնումը հորով-մորով անի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․

Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․ Sat, 22 Aug 2026 12:05:05 +0400 Ինչու՞…

10 րոպե ago

Մահացել է բրիտանական հայտնի ռոք-խմբի բաս-կիթառիստը

Մահացել է բրիտանական հայտնի ռոք-խմբի բաս-կիթառիստը Sat, 22 Aug 2026 12:00:28 +0400 Մահացել է բրիտանական…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ պետք է պահպանի ու վերականգնի հատվող անտառները. պատասխանատուներ չկան

«Հրապարակ»․ Ո՞վ պետք է պահպանի ու վերականգնի հատվող անտառները. պատասխանատուներ չկան Sat, 22 Aug 2026…

30 րոպե ago

Դավիթ Բալայանի շնորհիվ երեկ այլ հանգամանք կարևորվեց

Դավիթ Բալայանի շնորհիվ երեկ այլ հանգամանք կարևորվեց Sat, 22 Aug 2026 11:35:21 +0400 ատավոր Դավիթ…

40 րոպե ago

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ Գարեգին Բ

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ Գարեգին Բ Sat, 22 Aug 2026 11:28:42 +0400 Գարեգին Երկրորդի…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Ոստիկանի BMW-ն` ընդդեմ հասարակ գյուղացու. ինչու են կոծկում ծանր ելքով վթարը

«Հրապարակ»․ Ոստիկանի BMW-ն` ընդդեմ հասարակ գյուղացու. ինչու են կոծկում ծանր ելքով վթարը Sat, 22 Aug…

1 ժամ ago