«Հրապարակ»․ Սեդրակյանների գործերը դատարաններում «սառեցրել» են

«Հրապարակ»․ Սեդրակյանների գործերը դատարաններում «սառեցրել» են

Fri, 12 Jun 2026 11:45:02 +0400


ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Էրեբունու նախկին համայնքապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի դեմ 2019-ին հարուցվել էր քրեական գործ՝ «Վարդավառ» զբոսայգու տարածքների օտարման եւ պաշտոնի չարաշահման առիթով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա չէր կանխել որդու եւ եղբոր կողմից իրականացված ինքնակամ շինարարությունը, իսկ հետագայում համայնքային հողատարածքներ էր օտարել նրանց՝ դրանք դուրս բերելով համայնքի սեփականությունից։ 2020-ին գործի նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան։ Նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի նկատմամբ էլ նախաձեռնվել էին քաղաքացիական վարույթներ։ 2025 թվականին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով, որ դատարանը դադարեցնի հողամասի կառուցապատման իրավունքը։ Բացի այդ, Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվում է նաեւ Մհեր Սեդրակյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը։ Ըստ դատախազության, վիճարկվում են Սեդրակյանների իրականացրած մի շարք գույքային գործարքներ։

Այսպիսով, Մհեր Սեդրակյանի անվան հետ վերջին տարիներին կապվել է ինչպես պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործ, այնպես էլ նրա եւ ընտանիքի գույքի ու բիզնես ակտիվների առնչությամբ քաղաքացիական եւ հակակոռուպցիոն դատավարություններ։ Թերեւս այս քրեական եւ քաղաքացիական վարույթներն են պատճառը, որ, ըստ որոշ տեղեկությունների, Մհեր Սեդրակյանն ու նրա որդին՝ Դավիթը, այս ընտրություններին ջանասիրաբար աշխատել են ՔՊ-ի համար։

Նախկին պատգամավորի 2019 թ. քրգործը, նրա ընտանիքին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքի ու դրամական միջոցների բռնագանձման գործը դատարաններում «լռված» են: Տարիներով քննվում են առաջին ատյանում եւ վճիռներ չկան։ Ակնհայտորեն, սուրը նրանց գլխին պահում են, որ ընդդիմությանը չաջակցեն: Իսկ Դավիթ Սեդրակյանը, հիշեցնենք, 2021-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու էր եւ կարող էր մանդատ վերցնել, սակայն հրաժարվեց ու սկսեց կառուցապատմամբ զբաղվել` բազմամիլիոն դրամաշնորհներ շահելով:

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, որտեղ քննվում է Սեդրակյանի ընտանիքի գույքերի ապօրինի ծագման հետ կապված հայցը, ինֆորմացիան «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում փակվել է։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը՝ հարցրինք հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանին. «Պատասխանող կողմի դիմումի համաձայն, փակվել է ինֆորմացիան Դատալեքսում»։ Իսկ Սեդրակյանների պաշտպան Ալեքսան Խաչատրյանն ասաց․ «Ներկայացրել ենք դիմում՝ Դատալեքսում տեղեկատվությունը սահմանափակելու հետ կապված, քանի որ դատաքննության ընթացքում ներկայացվում են տարբեր դիրքորոշումներ, որոնց վերաբերյալ կայացվող որոշումները տեղադրվում են Դատալեքսում, եւ որոնք կարող են վերաբերել մարդկանց անձնական կյանքին, ընթացիկ որոշումների մասին է խոսքը, դրանով զուտ Դատալեքսում տեղեկատվությունը սահմանափակելու հետ կապված դիմում ենք ներկայացրել, որոնք որ կատարված են, իմ իմանալով՝ շատ գործերով»։ Հետաքրքիր է` եթե որեւէ այլ անձ նման դիմում տա, նրա հետ կապված ինֆորմացիան ե՞ւս կփակեն Դատալեքսում:
Փաստաբանը նշեց նաեւ, որ բոլոր գործերն ընթացքի մեջ են, շարունակվում են։ Իսկ ինչո՞ւ է 6 տարի շարունակ քննվում քրեական գործը, սակայն դատավճիռ չկա։ Ասաց, որ իրեն էլ է այդ հարցը հետաքրքրում․ «Մենք էլ ենք շահագրգռված, որ որքան հնարավոր է, այդ գործը շուտ ավարտվի, մի ընթացք հետաձգվել էր, փորձաքննություն էր նշանակվել»։ Իսկ թե ինչ փորձաքննություն էր, ինչ եզրակացություններ են եղել, ասաց, որ կճշտի, կասի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան…

50 րոպե ago

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

9 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

9 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

9 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

9 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

9 ժամ ago