Նա համոզված էր, որ հասնելու ենք մի օր մեր նպատակներին

Նա համոզված էր, որ հասնելու ենք մի օր մեր նպատակներին

Fri, 12 Jun 2026 13:53:29 +0400


Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 75 տարեկան: ՀՀԿ-ականները՝ երրորդ նախագահի գլխավորությամբ այցելել են Պանթեոն:

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին՝ ընդգծելով նրա անձնական ու քաղաքական հատկանիշները։

Մինասյանի խոսքով՝ Մարգարյանը երբեք չի ընկճվել դժվարությունների առաջ, ինչը նա կապում է նրա դաստիարակությանն ու արմատների հետ։ Նրա գնահատմամբ՝ վերջինս մշտապես առաջնորդվել է հստակ գաղափարներով և հավատով դեպի իր քաղաքական նպատակները։

Նա նշել է, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում Մարգարյանը վստահ է եղել, որ ժամանակի ընթացքում հնարավոր է հասնել սահմանված նպատակներին։ Մինասյանի խոսքով՝ այդ վերաբերմունքը դարձել է կարևոր ուղերձ, որը նա փոխանցել է հատկապես երիտասարդներին՝ չհուսահատվելու և շարունակելու պայքարը։

«Ամենածանր իրավիճակներում էլ ինքը համոզված էր, որ եթե ոչ այսօր, ապա վաղը բոլորս հասնելու ենք մեր նպատակին։ Ու երևի թե ամենակարևոր ուղերձը այս տարիներին, որ ինքը կարող էր փոխանցել մեզ, երիտասարդներին, դա է՝ չհուսահատվել»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին

Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին Fri, 10 Apr 2026 16:46:33 +0400 «Մենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով