Ինչու՞ հունիսի 7-ին ժողովրդին չկանչեցիք ԿԸՀ-ի մոտ, որ իր քվեն պահի․․․

Ինչու՞ հունիսի 7-ին ժողովրդին չկանչեցիք ԿԸՀ-ի մոտ, որ իր քվեն պահի․․․

Fri, 12 Jun 2026 14:45:11 +0400


Հիշո՞ւմ եք, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արցախի հարցին, փաստացի ասաց. եթե Հայաստանի իշխանություններն իրենք են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ապա ինքն ի՞նչ կարող էր անել։

Այդ միտքը շատերի մոտ զայրույթ առաջացրեց։ Բայց որքան էլ չհավանենք այդ ձևակերպումը, դրա մեջ մի քաղաքական ճշմարտություն կա. եթե դու ինքդ չես պայքարում քո դիրքորոշման համար, դժվար է ակնկալել, որ ուրիշները կպայքարեն քո փոխարեն։
Հիմա նույն հարցը կարելի է ուղղել մեր ընդդիմադիր ուժերին և ընդհանրապես այն քաղաքացիներին, ովքեր համոզված են, որ վերջին ընտրություններում ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես պետք է լիներ։

Եթե եղել են զանգվածային խախտումներ, համակարգային կոպիտ միջամտություններ, ձերբակալություններ, կեղծիքներ, եթե հազարավոր մարդկանց ձայներ, ըստ ներկայացվող պնդումների, անտեսվել կամ խեղաթյուրվել են, օտար պետությունները իրենց մասնակցությունն ու աջակցությունն են հայտնել գործող իշխանությանը, ապա ինչո՞ւ այդ դժգոհությունը չվերածվեց հանրային պահանջի։ Ինչո՞ւ ԿԸՀ-ի դռների առաջ բազմահազարանոց հերթեր չկային։ Ինչո՞ւ քաղաքացիները չպահանջեցին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։

Ի վերջո, քաղաքականության մեջ կա մի դաժան կանոն. չպահանջված իրավունքը շատ արագ դառնում է մոռացված իրավունք։ Հիշենք Պուտինի խոսքը «Ես ի՞նչ կարող էի անել»։

Եթե վաղը որևէ արտաքին ուժից, որևէ միջազգային կառույցից կամ նույնիսկ նույն Ռուսաստանից փորձեն պատասխան պահանջել, ամենահավանական պատասխանը կլինի նույնը. եթե ձեր իրավունքը խախտվել է, ինչո՞ւ դուք ինքներդ դրա համար չպայքարեցիք։
Այսօր շատերը սոցիալական ցանցերում վրդովված գրառումներ են անում, փակ խմբերում քաղաքական վերլուծություններ են տարածում, միմյանց համոզում են, որ ամեն ինչ արդեն որոշված էր։ Բայց քաղաքականությունը ֆեյսբուքյան մեկնաբանությունների բաժնում չի որոշվում։ Քաղաքականությունը որոշվում է այնտեղ, որտեղ մարդիկ պատրաստ են հրապարակային կերպով պաշտպանել իրենց իրավունքը։

Մի քիչ կոպիտ է հնչում, բայց հարցը տեղին է. եթե յուրաքանչյուրը սեփական «բունկերում» փակված սպասում է, որ ինչ-որ մեկը գա և իր փոխարեն լուծի խնդիրը, ապա այդ «ինչ-որ մեկը» երբեք չի հայտնվելու։

Ընդդիմության ամենամեծ բացերից մեկը, թերևս, հենց այստեղ է։ Ինչու՞ հունիսի 7-ին ժողովրդին ԿԸՀ չկանչեցիք, որ իր քվեն պահի․․․ Քաղաքական առաջնորդությունը միայն հայտարարություններ անելը չէ։ Դա նաև մարդկանց համոզելու, կազմակերպելու և գործողության բերելու կարողությունն է։ Եթե ընտրության գիշերը հայտարարվում է հաղթանակ, երբ դեռ նոր էր սկսվել քվեաթերթիկների հաշվարկը ու կանգնեցվում է հաշվարկը, իսկ դրան չհամաձայնող հանրությունը մնում է տներում, ապա քաղաքական գործընթացը փաստացի ավարտված է համարվում՝ անկախ նրանից, թե ով ինչ կասկածներ ունի արդյունքների վերաբերյալ։

Քաղաքականության մեջ գործում է նույն ժողովրդական իմաստությունը, որը բոլորս լսել ենք մանկուց. երբ երեխան լաց չի լինում, մայրը չի կերակրում։

Ուստի, գուցե ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե Պուտինն ինչ արեց կամ չարեց, այլ այն, թե մենք ինքներս ինչ արեցինք։ Որովհետև երբ հասարակությունը լռում է, քաղաքականությունը շատ արագ սովորում է չլսել այդ լռության մեջ թաքնված դժգոհությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա

Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա Sat, 13 Jun 2026 00:05:02…

3 ժամ ago

Մահացել է մեր ժամանակների ամենանշանավոր նկարիչներից մեկը

Մահացել է մեր ժամանակների ամենանշանավոր նկարիչներից մեկը Fri, 12 Jun 2026 23:55:01 +0400 Մահացել է…

3 ժամ ago

Իշխանությանը մի քայլ է մնացել. Աբրահամյան

Իշխանությանը մի քայլ է մնացել. Աբրահամյան Fri, 12 Jun 2026 23:45:21 +0400 Քաղաքական դաշտում նախաձեռնությունը…

3 ժամ ago

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Fri, 12 Jun 2026 23:41:41…

4 ժամ ago

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին Fri, 12 Jun 2026 23:30:16 +0400 Հռոմի Լեւոն 14-րդ…

4 ժամ ago

Մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը․ Քոչարյան

Մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը․ Քոչարյան Fri, 12 Jun 2026 23:15:49…

4 ժամ ago