«Հրապարակ»․ Կընդունի, բայց չի շնորհավորի

«Հրապարակ»․ Կընդունի, բայց չի շնորհավորի

Sat, 13 Jun 2026 08:15:10 +0400


Դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Ռուսաստանը չճանաչի Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչ այս պահը պաշտոնական Կրեմլից Փաշինյանին չեն շնորհավորել, ի տարբերություն արեւմտյան մի շարք երկրների առաջնորդների, որոնք, ընտրությունների արձանագրությունների թանաքը դեռ չչորացած, հանդես եկան շնորհավորական ուղերձներով։

Մոսկվայից նաեւ տարբեր գնահատականներ հնչեցին ընտրական խախտումների վերաբերյալ: Սակայն մեր աղբյուրն ասում է, որ ՌԴ իշխանությունը գուցե ընդունի ընտրությունների արդյունքներն ի գիտություն, առանց շնորհավորանքների, որով էլ իր վերաբերմունքը կդրսեւորի Փաշինյանի հակառուսական քաղաքականության նկատմամբ։

Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը ջերմ շնորհավորական ուղերձ էր հղել ՌԴ նախագահին` Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ «Վստահ եմ, որ նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնվիրությունը՝ հանուն հայրենիքի փառքի, միշտ վառ եւ ոգեշնչող օրինակ կծառայեն ինչպես մեզ, այնպես էլ ապագա սերունդներին»,- իր ուղերձում նշել է նա։

Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ հարթի տարաձայնությունները եւ վերականգնի հարաբերությունները` գոնե տնտեսապես չտուժելու համար: Բայց թե ինչպես կպահի իրեն ՌԴ նախագահը, դժվար է ասել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

5 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

6 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

6 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

7 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

7 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

7 ժամ ago