«Հրապարակ»․ Այլընտրանքայինը Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհն է, որը դեռ կառուցված չէ

«Հրապարակ»․ Այլընտրանքայինը Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհն է, որը դեռ կառուցված չէ

Sat, 13 Jun 2026 08:45:12 +0400


Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը շուրջ 15 տարի չեն կարողացել իրենց կառուցած առանձնատները գրանցել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում եւ ստանալ անշարժ գույքի սեփականության վկայականներ։ Այդ տներից մեկը՝ Հրանտ Գեւորգյանի կառուցած եռահարկ, տուֆակերտ առանձնատունը կիսակառույց է, ներքին հարդարման աշխատանքները կիսատ են։ Հ․ Գեւորգյանը բնակվում է Ռուսաստանում, իսկ մյուս երկու տների տերերը՝ Արտեմ Մանուչարյանը եւ Սամվել Սարուխանյանը, իրենց ընտանիքներով բնակվում են Ոսկեպարում։

Այդ 3 տները Ոսկեպար գյուղից կտրված չեն, դրանք ոսկեպարցիների տների կողքին են։ Ըստ ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած քարտեզի՝ այդ տների կողքի ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդ տարածքում ադրբեջանցիների տներ, այլ կառույցներ չեն եղել ու չկան։ Այդ 3 առանձնատները գտնվում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին հարակից տարածքում։ 3 առանձնատների տերերը դեռեւս 2013-ին դիմել են Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին, որտեղից էլ խնդիրը ներկայացվել է կառավարություն։ 3 առանձնատների տերերին հայտնել են, որ խնդիրը չի լուծվում, որովհետեւ այդ տները կադաստրային քարտեզով ՀՀ տարածքում չեն։ Այդ տների տերերն իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն։ Մայիսի 30-ին Ոսկեպար գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակվելու է։ Նա Ոսկեպարում ոչ թե անդրադարձավ այդ 3 առանձնատների խնդրին, այլ նախկինում ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար (Աշաղի Ասքիպարա) գյուղին հարակից տարածքում 1980-ականներին ոսկեպարցիների կառուցած, լքված երկհարկանի 27 տներին․ «Իհարկե, էնտեղ Խորհրդային Միության ժամանակվա տների հետ կապված խնդիրներ կան, էդ խնդիրներն էլ մենք կնայենք, կլուծենք»:

Թե ինչպես է լուծվելու այդ 27 տների հարցը, հայտնի չէ։ Միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի որոշ հատվածներ քարտեզով գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Սահմանազատման շարունակության դեպքում ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպարը եւ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի առանձին հատվածներ, ամենայն հավանականությամբ, կհանձնվեն Ադրբեջանին: 2024թ․ գարնանը ոսկեպարցիների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որպես խնդրի լուծման տարբերակ, նշում էր այդ հատվածներում թունելներ-ճանապարհներ կառուցելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով, կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը: Այդ ճանապարհի այլընտրանքային ուղին Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհն է, որի միայն մի փոքր մասն է շահագործման ենթակա։
Այդ կապակցությամբ արված տեղեկատվական հարցումիս Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «2024թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են 6.3 կմ երկարությամբ (Մ-4) – Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- (Հ-58) հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Ենոքավան տանող) հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Հանձնված է շահագործման: Այն համարվում է Մ-4-Ենոքավան-Կարմիրգյուղ-Հ-58 ճանապարհի սկզբնամաս, մնացած՝ 65.5 կմ հատվածի վերականգնման համար լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագիր չկա»։

Պետբյուջեից 642 միլիոն դրամ է ծախսվել՝ 6.3 կմ հատվածի հիմնանորոգման համար, անցել է 2 տարի, սակայն այդ ճանապարհի շարունակությունը կառուցված չէ։ Հավելեմ՝ Կարմիրգյուղ ամառանոցը Ջուջեւանից, միջպետական ավտոճանապարհից շուրջ 20 կմ հեռավորությամբ է, այդ ճանապարհն ասֆալտապատ չէ եւ հիմնանորոգման խիստ կարիք ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Հայտնի է բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը Sun, 26 Jul 2026 09:15:54 +0400 Հուլիսի…

14 րոպե ago

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա Sun, 26 Jul 2026 09:00:23…

29 րոպե ago

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց Sat, 25 Jul 2026 23:45:51 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի…

10 ժամ ago

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15…

10 ժամ ago

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Sat, 25 Jul 2026 23:15:25 +0400…

10 ժամ ago

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել Sat, 25 Jul 2026 23:14:13 +0400…

10 ժամ ago