Պայքարը քրեականացրել է

Պայքարը քրեականացրել է

Sat, 13 Jun 2026 09:00:05 +0400


Մենք կանխատեսում էինք, որ ընտրություններից անմիջապես հետո այլախոհների, ընդդիմության նկատմամբ նոր հալածանքներ են սկսվելու` այդ մասին Նիկոլ Փաշինյանն անոնսել էր նախընտրական փուլում, խոսել է ընտրության եւ հաջորդ օրերին: Կոնկրետ անուններ է հնչեցրել, պատժաչափեր սահմանել, մեղադրել դատական համակարգին` կոռումպացվածության մեջ, եւ հայտարարել է, որ բոլորը նստելու են` ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ ընտրակաշառքի համար մեղադրվողները, ե՛ւ իր հրահանգները չկատարող դատավորները, որովհետեւ… ինքը հոգնել է այդ վիճակից:

Ամեն մի նման հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն, դատախազությունն ու հակակոռուպցիոնն ուղղակի ցայտնոտի մեջ են ընկնում` սկսում են նոր, մեկը մյուսից անհեթեթ ու անհիմն գործեր հարուցել, անօրինական քայլեր կատարել:

Երեկ միանգամից երկու նման փաստի մասին իմացանք: Մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին, որը փորձել էր հատել հայ-վրացական սահմանը եւ պարզել էր, որ իր ՍԷԿՏ-ը փակ է: Թե ինչպես կարող է մարդու նկատմամբ վարույթ հարուցվել եւ նրա ելքը փակվել` առանց նրան տեղյակ պահելու, դժվար եմ պատկերացնում: Երկրորդ փաստը վերաբերում է երկու հանրային գործիչների` քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին եւ ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանին: Ըստ մեղադրանքի, «Տ. Վ.-ն եւ Ա. Ղ.-ն ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել»:

Փաստ է, որ հանրահավաքային պայքարի յուրաքանչյուր կոչ արդեն այս իշխանությունը հանցանք է համարում: Փողոցներ փակելով իշխանության եկած Փաշինյանը որոշել է, որ ով փողոց դուրս գա, ով հանրահավաքներ անելու կոչեր անի, սահմանադրական կարգն է տապալում, ուրեմն պետք է «նստի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու Fri,…

12 րոպե ago

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին

Մոսկվայի երկինքն ապահով չէ․ ի՞նչ է հայտնի Երևանից թռչող ինքնաթիռի մասին Fri, 09 Oct 2026…

28 րոպե ago

ՄՈՄԸ ԿԱ։ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ՉԿԱ. (Ինչպես «մոմ բռնողը» դարձավ ականատես, քննիչ ու դատավոր)

Մի բան ասեմ, որպեսզի հանկարծ այս գրածս չընկալվի որպես կաթողիկոսին պաշտպանելու փորձ։ Ես կաթողիկոսին քննադատել…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի

«Հրապարակ»․ Քրեական գործը չի խանգարում, որ համայնքապետի թեկնածու առաջադրվի Fri, 09 Oct 2026 09:15:23 +0400…

42 րոպե ago

Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան Fri, 09 Oct 2026 09:10:32…

47 րոպե ago

Լարախաղացը

Լարախաղացը Fri, 09 Oct 2026 09:00:31 +0400 Մեր երկրին ուղղված վտանգները նվազեցնող-չնկատող Նիկոլ Փաշինյանը, տեսեք՝…

57 րոպե ago