«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել

«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել

Sat, 13 Jun 2026 10:25:39 +0400


Հունիսի 6-ին Ստեփանավանում շուրջ 20 րոպե տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել համայնքին։ Մեզ հետ զրույցում բնակիչները նշում էին, որ վնասի չափերն օր-օրի մեծանում են, քանի որ անձրեւները չեն դադարում, կարկուտից վնասվել են նաեւ բնակարանները։ «Հարեւանիս կրած վնասը գույքագրել են, բայց իմը՝ դեռ չէ։ Գնացել, համայնքապետարան դիմում եմ տվել, որ եկեք տեսեք՝ ինչ վիճակ է, եթե առաջ միայն կտուրն էր, հիմա արդեն առաստաղն էլ կապիտալ վերանորոգման կարիք ունի»,- նշեց բնակիչներից մեկը։

Մեզ հետ զրույցում Ստեփանավանի համայնքապետի մամուլի խոսնակը նշեց, որ մեծ մասշտաբների վնասներ է կրել համայնքը․ «Առաջին անհրաժեշտության աշխատանքներ արվել են ու շարունակվում են արվել մեր կոմունալի բաժնի աշխատակիցների ուժերով, որ մարդիկ ջրի տակ չմնան։ Բացի այդ, ձեւավորվել է շտաբ, քիչ առաջ էլ համայնքապետարանում նիստ տեղի ունեցավ: Համայնքի ղեկավարը հստակ ընդգծեց, որ բոլոր տուժողներին օգնություն տրամադրվելու է։ Ուղղակի դիմումները շատ են, իսկ մարդկային ռեսուրսները՝ քիչ։ Գույքագրում արվում է մինչեւ այս պահը։ Շուրջ 1300 տան տանիք ու պատուհան է այս պահի տվյալներով վնասվել, 600-ից ավելի էլ՝ մեքենաներ։ Անկած անասունների ոչնչացումը տեղում կազմակերպվել է, որպեսզի համաճարակային վիճակ չունենանք։ Այս դեպքում ակնկալում ենք պետական աջակցություն, համայնքի ղեկավարը դիմել է կառավարություն, բնականաբար՝ չի մերժվել, բայց դեռ մրջոցներ չեն տրամադրվել, քանի որ գույքագրումն ավարտված չէ»։

Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի ղեկավար Գեւորգ Մանուկյանը մեզ հայտնեց, որ իրենց բնակավայրում կարկուտ չի տեղացել, բայց ինքն ու համայնքի բնակիչներից մեկը համարվում են տուժող, քանի որ կարկուտի ժամանակ Ստեփանավանում են եղել, եւ իրենց մեքենաները վնասվել են։ «Մենք եւս դիմել ենք Ստեփանավանի համայնքապետարան, որպեսզի մեր կրած վնասն էլ գույքագրվի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է Tue, 18 Aug 2026 01:30:07 +0400 Շվեդիայի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային…

6 ժամ ago

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել Tue, 18 Aug 2026 00:55:03 +0400 Պաշտպանության նախարար…

7 ժամ ago

Հուսահատ դիմեցին Պուտինին․ այ սա էին կանխատեսել

Հուսահատ դիմեցին Պուտինին․ այ սա էին կանխատեսել Tue, 18 Aug 2026 00:30:21 +0400 Գազայի հատվածից…

7 ժամ ago

Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված սպառազինությունները

Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված սպառազինությունները Mon, 17 Aug 2026 23:45:04 +0400 Իրանում ցուցադրել են…

8 ժամ ago

Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ

Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ Mon, 17 Aug 2026 23:30:14 +0400 Ամերիկացի նախկին սենատոր…

8 ժամ ago

Թուրքիան աշխարհում ծխողների թվով երկրորդն է

Թուրքիան աշխարհում ծխողների թվով երկրորդն է Mon, 17 Aug 2026 23:15:12 +0400 Թուրքիայի առողջապահության նախարար…

8 ժամ ago