«Հրապարակ». 2018-ին քարոզում էր գալ ու իր օգտին քվեարկել, 2026-ին  պարզվեց` դա քրեական հանցագործություն է

«Հրապարակ». 2018-ին քարոզում էր գալ ու իր օգտին քվեարկել, 2026-ին  պարզվեց` դա քրեական հանցագործություն է

Sat, 13 Jun 2026 11:15:27 +0400


«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

– Խորհրդարանական ընտրություններում արձանագրվեցին աննախադեպ թվով խախտումներ, ոմանց կարծիքով` 90-ականների պատկերն է վերադարձել: Փաշինյանը կեղծված ընտրություններով վերար­տադրվեց, սակայն չունի բացարձակ մեծամասնություն եւ մի շարք կարեւոր որոշումներ միայն ՔՊ-ական ուսապարկերի կոճակ սեղմելով չի կարողանալու կայացնել, եթե ընդդիմադիրները վերցնեն իրենց մանդատները: ԲՀԿ-ն էլ կարծես ստացել է պահանջված 4 տոկոսը եւ անցնում է խորհրդարան: Ի՞նչ կարծիքի եք այս պրոցեսների մասին:

– Ինձ համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դավաճանելու է թե՛ օրենքներին, թե՛ իր հնչեցրած սկզբունքներին, քանի որ նա առաջին անգամը չէ, որ հենց այդպես է վարվում: Ինձ այս ամենը անգամ չզարմացրեց: Սահմանամերձ գյուղերում հավաքեցին տարբեր զինծառայողների եւ այդպես փորձեցին տպավորություն ստեղծել, որ անգամ սահմանամերձ գյուղերում մարդիկ վստահում են իրեն: Դա միայն բավական է, որ ասենք՝ այս ընտրությունները եւս կեղծվել են: Էլ չենք խոսում ձայների սխալ հաշվարկի մասին, սրանք այն փաստերն են, որոնք մակերեսի վրա են, պատկերացնել կարելի է, թե դեռ որքան չբացահայտված գործողություններ կան: Եթե ես լինեի ընդդիմության փոխարեն, մի փոքր ավելի շատ ռեսուրս ու ժամանակ կծախսեի եւ կստուգեի բոլոր ընտրատեղամասերն անխտիր: Հայաստանում կան հազարավոր խուլ գյուղեր, որոնք, ի դեպ, բնակեցված էլ չեն, լքված գյուղեր են, ես կասկածներ ունեմ, որ այդ լքված գյուղերում էլ են քվեարկել: Պետք է հասկանալ, թե ովքեր են այնտեղ քվեարկել, եւ ինչ պատկեր է ստացվել: Ընտրակեղծիք իրականացնելը ցանկության դեպքում բավականին հեշտ է, ուղղակի նոր սխեմաներ են կիրառվում: Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության համար նախկին իշխանություններին, բայց ինքը փայլուն ձեւով կրկնօրինակեց նրանց, անգամ` անցավ նրանց: Նա ո՛չ խղճի խայթ է զգում, ո՛չ էլ անգամ ամոթ ունի: Ավելին` ՀՀ քաղաքացիների ազատ կամքի դրսեւորմանն այս մարդն ամեն գնով խոչընդոտեց: Սպառնաց վարժական հավաքներով, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին պարտավոր է գալ ու քվեարկել իր երկրի համար, անկախ բնակության վայրից: Սակայն ստացվում է, որ ոչ միայն այս հարցում մարդկանց չեն խրախուսում, դեռ մի բան էլ խանգարում են, ապօրինի քրեական գործեր են հարուցում, ապօրինի քայլերով փորձում են խանգարել: Նիկոլ Փաշինյանը բռնացել է մարդկանց ազատ կամքի վրա եւ խոչընդոտել նրանց: Փաշինյանը 2018 թվականին` անլվա, անթրաշ վիճակում, իր փնթի բոմժերի հետ միասին աշխարհի հայերին կոչ էր անում՝ գալ Հայաստան եւ քվեարկել իր օգտին, բայց երբ տեսավ վտանգ, որ կարող են գալ ընտրության եւ իրեն ձայն չտալ, պարզվեց, որ քվեարկության գալը քրեական հանցագործություն է: Նիկոլ Փաշինյանն իր տարերքում է. սուտ, կեղծիք, սպառնալիք, շանտաժ, ուժի կիրառում, եւ այսպես շարունակ:

– Ընդդիմությունն ի՞նչ պետք է անի, շատ է քննարկվում մանդատները վերցնել-չվերցնելու հարցը:

– Ես կարող եմ ասել, որ, որպես ընտրող, տվել եմ ձայն եւ ուզում եմ, որ իմ ձայնն օգտագործվի հնարավորինս օպտիմալ: Եթե օպտիմալը մանդատ վերցնելն է, թող վերցնեն, եթե չվերցնելն է, ապա թող չվերցնեն, ես ոչ խնդիր չեմ տեսնում: 2018 թվականին ոչ մեկը չէր մտածում, որ ԱԺ-ում պետք է գործազուրկ բոմժեր հավաքվեն, դրա մասին չէր խոսքը, ժողովրդի ցանկությունը: Պետական կառավարումից, օրենքներից հեռու մարդիկ իրենցից խելացի ու բանիմաց մարդկանց են ընտրում որպես պատգամավոր, որպեսզի այդ մարդիկ կարողանան գրագետ աշխատանք տանել: Ես իմ ընտրությունը տվել եմ եւ ցանկանում եմ, որ օպտիմալ լինեն, եթե չաշխատեն իմ ուզած ձեւով, ապա ես ուղղակի էլ իրենց ձայն չեմ տա․ սկզբունքը դա է:

– Տեղեկություններ կան, որ Բաքվում անհանգիստ են ընտրությունների արդյունքներով, քանի որ առկա պատկերով Փաշինյանը չի կարող Ալիեւի բոլոր երազանքները կատարել:

– Ադրբեջանում շատ գոհ ու երջանիկ են, որ անցել է իրենց սիրելի Փաշինյանը, բայց երբ պարզվեց, որ Փաշինյանը եթե նույնիսկ հազար անգամ լինի Հայաստանի վարչապետ, սակայն գլոբալ փոփոխություններ, որոշումներ չի կարողանալու կայացնել, դա անհանգստություն է առաջացրել Բաքվում, բայց այդ ամենի մասին թող Փաշինյանը մտածի, ինքը` իր տերերը, ոնց ուզում է, թող նրանց ատչյոտ տա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից

Ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից Wed, 26 Aug 2026 21:18:32 +0400 Հակակոռուպցիոն դատարանի…

9 րոպե ago

Արփինե Սողոյանը մինչեւ սեպտեմբերի 13-ը աշխատում է

Արփինե Սողոյանը մինչեւ սեպտեմբերի 13-ը աշխատում է Wed, 26 Aug 2026 21:15:58 +0400 Նախընտրական քարոզարշավի…

12 րոպե ago

Ինչ պաշտոն է ստացել Հերիքնազ Տիգրանյանը

Ինչ պաշտոն է ստացել Հերիքնազ Տիգրանյանը Wed, 26 Aug 2026 21:01:50 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

26 րոպե ago

Բազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում

Բազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում Wed, 26 Aug 2026 21:00:58…

27 րոպե ago

Ինչի մասին է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Ինչի մասին է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը Wed, 26 Aug 2026 20:54:44 +0400 Ռոբերտ Քոչարյանի դեմ…

33 րոպե ago

Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան

Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Wed, 26 Aug…

43 րոպե ago