Իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր

Իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր

Sat, 13 Jun 2026 19:15:49 +0400


Երեկ ձերբակալվել էր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Քննչական կոմիտեում ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել էր։ Ղևոնդյանի համար խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, հրապարակային խոսքի արգելքը։ Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում խոսելով գործի մանրամասների մասին, ասում է․ «Այն գրառումը, որի հիմքով հարուցվել է այս վարույթը, չի պարունակում սահմանադրական կարգի տապալման կամ իշխանազավթման կոչեր, և առհասարակ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի որևէ գրառում չի պարունակում հանցանքի տարրեր։ Ցավոք, ես չեմ կարող ասել, թե որ գրառման մասին է խոսքը, քանի որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, սակայն կարող եմ վստահեցնել, որ այդ գրառման մեջ չկա սահմանադրական կարգի տապալման նույնսիկ մեկ տարր և իշխանազավթման կոչ։ Սա հերթական զավեշտն է, իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր»։

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ խոսելով քաղաքագետ Ղևոնդյանին առաջադրված մեղադրանքի մասին, ասաց․ «Ամեն անգամ, երբ ինչ-որ ընդդիմադիր գործչի են ձերբակալում, կամ կալանավորում, ես հիշում եմ մի անեկդոտ, հին սովետական անեկդոտ է․ մի մարազմատիկ սովետական ղեկավար կար, այդ անեկդոտը իր մասին է։ Երկու փաստաբան Մոսկվայում իրար են հանդիպում, մեկը մյուսին հարցնում է, ասում է՝ դու մի պաշտպանյալ ունեիր, էն որ ասել էր՝ Բրեժնևը դեբիլ է, ի՞նչ արեցին նրա հետ, փաստաբանը ասում է՝ հինգ տարի տվեցին, ո՞նց, ասում է, վիրավորանքի համար առավելագույն ժամկետը մեկ տարի է, չէ, ասում է, նրան ոչ թե վիրավորանքի համար դատեցին, այլ պետական գաղտնիք հրապարակելու։ Հիմա սրանցն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա ստեղծում է լուրջ բնապահպանական վտանգ

Սա ստեղծում է լուրջ բնապահպանական վտանգ Mon, 15 Jun 2026 14:15:40 +0400 Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը,…

15 րոպե ago

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Mon, 15…

19 րոպե ago

Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունեցել

Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունեցել Mon, 15 Jun 2026 13:45:26…

46 րոպե ago

«Կարծես Շուշին ազատագրել է, զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից»

«Կարծես Շուշին ազատագրել է, զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից» Mon, 15 Jun 2026…

52 րոպե ago

Փաստ է, որ այդ ապրանքները կթանկանան

Փաստ է, որ այդ ապրանքները կթանկանան Mon, 15 Jun 2026 13:15:57 +0400 Ֆինանսների նախարար Վահե…

1 ժամ ago

Որտեղ է Արարատ Միրզոյանը

Որտեղ է Արարատ Միրզոյանը Mon, 15 Jun 2026 13:09:13 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ…

1 ժամ ago