Ում հետ է Ֆինանսների նախարարությունը 13 մլն դրամի պայմանագիր կնքել

Ում հետ է Ֆինանսների նախարարությունը 13 մլն դրամի պայմանագիր կնքել

Sat, 13 Jun 2026 21:45:30 +0400


Ֆինանսների նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով հունիսի 10-ին պայմանագիր է կնքել Հասմիկ Օրդուխանյանի հետ։ Պայմանագիրը Օրդուխանյանը կնքել է ոչ թե որպես ԱՁ, ՍՊԸ, այլ որպես ՀՀ քաղաքացի։ Պայմանագրով Օրդուխանյանը ստանձնում է Ֆինանսների նախարարության կարիքների համար գնումների մասնագետի խորհրդատվության մատուցման պարտավորություն։ Իսկ խորհրդատվությունը մատուցելու է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար կայունացման և զարգացման եվրոպական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում։ Խորհրդատվություն իրականացնելու ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ին է, իսկ այս ծառայության համար նախարարությունը վճարելու է 13 մլն 56 հազար դրամ։

Թեև Հասմիկ Օրդուխանյանը ծառայությունը մատուցել է որպես ՀՀ քաղաքացի, սակայն մեզ հայտնի դարձավ, որ վերջինս ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գնումների բաժնի պետն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ

Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ Sun, 29 Nov…

5 րոպե ago

Որ ուժն է Կապանում առաջատարը․ նախնական արդյունքներ

Որ ուժն է Կապանում առաջատարը․ նախնական արդյունքներ Sun, 29 Nov 2026 21:04:32 +0400 ՏԻՄ-2026 Կապան…

9 րոպե ago

7 միլիարդ դոլար կներդնեն տարանցիկ երթուղիների զարգացման վրա

7 միլիարդ դոլար կներդնեն տարանցիկ երթուղիների զարգացման վրա Sun, 29 Nov 2026 21:00:36 +0400 Վրաստանի…

13 րոպե ago

Չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Լիանա Մանուկյան

Չեմ քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին․ Լիանա Մանուկյան Sun, 29 Nov 2026…

15 րոպե ago

Կապանում եւ մի շարք գյուղերում ՔՊ-ն պարտվում է

Կապանում եւ մի շարք գյուղերում ՔՊ-ն պարտվում է Sun, 29 Nov 2026 20:55:48 +0400 35/43…

17 րոպե ago

Կաղնուտում ՔՊ-ն պարտվել է

Կաղնուտում ՔՊ-ն պարտվել է Sun, 29 Nov 2026 20:48:17 +0400 35/33- Կաղնուտ «Շանթ դաշինք»-90 «Ապրելու…

25 րոպե ago