Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ում հետ է Ֆինանսների նախարարությունը 13 մլն դրամի պայմանագիր կնքել

Ում հետ է Ֆինանսների նախարարությունը 13 մլն դրամի պայմանագիր կնքել

Sat, 13 Jun 2026 21:45:30 +0400


Ֆինանսների նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով հունիսի 10-ին պայմանագիր է կնքել Հասմիկ Օրդուխանյանի հետ։ Պայմանագիրը Օրդուխանյանը կնքել է ոչ թե որպես ԱՁ, ՍՊԸ, այլ որպես ՀՀ քաղաքացի։ Պայմանագրով Օրդուխանյանը ստանձնում է Ֆինանսների նախարարության կարիքների համար գնումների մասնագետի խորհրդատվության մատուցման պարտավորություն։ Իսկ խորհրդատվությունը մատուցելու է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար կայունացման և զարգացման եվրոպական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում։ Խորհրդատվություն իրականացնելու ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ին է, իսկ այս ծառայության համար նախարարությունը վճարելու է 13 մլն 56 հազար դրամ։

Թեև Հասմիկ Օրդուխանյանը ծառայությունը մատուցել է որպես ՀՀ քաղաքացի, սակայն մեզ հայտնի դարձավ, որ վերջինս ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գնումների բաժնի պետն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն

Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն Wed, 04 Nov 2026 12:01:43 +0400 «Ուժեղ Հայաստան» …