Արեւելքի գեղեցկությունն ու խորհրդավորությունը

Արեւելքի գեղեցկությունն ու խորհրդավորությունը

Sat, 13 Jun 2026 22:00:21 +0400


Արեւելքի հարուստ պատմությունը, հին քաղաքակրթությունները, անսովոր ավանդությունները, փիլիսոփայական ուսմունքները դարեր շարունակ ներշնչել են թե՛ նկարիչներին, թե՛ գրողներին եւ թե՛ ռեժիսորներին։ Ու պատահական չէ, որ կինոարվեստում էլ Արեւելքը ներկայացվել է որպես խորհրդավորության, ոգեկան խորության եւ զարմանահրաշ գեղեցկության սիմվոլ։ Շատ ֆիլմեր պատմում են Արեւելքի ժողովուրդների, նրանց պատմության, մշակույթի մասին, օգնում են ավելի լավ հասկանալ Արեւելքի նրբությունները: Արեւելքի մասին կինոարվեստում առաջինը արաբական հեքիաթների հիման վրա նկարահանված կինոնկարներն են: Հիասքանչ պալատներ, անապատներ, քարավաններ, արեւելյան շուկաներ, լեգենդար հերոսներ․․․ այս ամենը կինոմեկնաբանության մեջ դառնում է կախարդանք եւ գրավում է կինոդիտողներին։ Հատկապես Ալադինի կերպարը, որը բազմաթիվ կինո եւ անիմացիոն մեկնաբանություններով է ներկայացվում։

Արաբական աշխարհից բացի, Արեւելքը համաշխարհային կինոյում հատկապես ներկայացված է Ճապոնիայով։ Լեգենդար ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի աշխատանքներն ահռելի ազդեցություն են թողել ողջ համաշխարհային կինոյի վրա։ «Յոթ սամուրայները», «Արյան մեջ թաթախված գահը» եւ այլ ֆիլմեր բացահայտել են ճապոնական մշակույթը, սամուրայական պատվի կոդեքսը, ավանդական պատկերացումները պարտքի, հավատարմության եւ արդարության մասին։ «Յոթ սամուրայները» առհասարակ կինոարվեստի մեծագույն գործերից է, որը ներշնչանքի աղբյուր է դարձել շատ ռեժիսորների համար։ Արեւելյան գեղագիտությունը հատկապես առկա է Չժան Իմոուի «Թռչող դաշույնների տունը», «Հերոսը» կինոնկարներում։ Սրանք գրավում են ոչ միայն իրենց սյուժեներով, այլ նաեւ՝ վիզուալ գեղեցկությամբ։ Յուրաքանչյուր կադր հիացնում է, ավանդական կոստյումներն ու ճարտարապետությունը, բնական լանդշաֆտը ընդգծում են չինական մշակույթի հարստությունը։ Մարտական արվեստներն այստեղ ներկայացված են ոչ միայն որպես մարտ մղելու ձեւեր, այլեւ որպես փիլիսոփայություն եւ հոգեւոր հիմք։ Իհարկե, պետք է խոսենք նաեւ հնդկական կինոարվեստի եւ Բոլիվուդի մասին, որը կինոյում յուրահատուկ երեւույթ է։ Երաժշտություն, պարեր, երգեր, սոցիալական թեմաների արծարծում, չարի եւ բարու պայքար, բարու հաղթանակ։ Ի լրումն դրա՝ ավանդական կոստյումներ, միջավայր, երաժշտութուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

19 րոպե ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

39 րոպե ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

1 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

1 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

1 ժամ ago