Իսրայելն անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագիրը․ Թրամփը հուսախաբ է արել Իսրայելին

Իսրայելն անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագիրը․ Թրամփը հուսախաբ է արել Իսրայելին

Sun, 14 Jun 2026 15:45:46 +0400


Իսրայելը ԱՄՆ-ի և Իրանի միջև ուրվագծվող պայմանավորվածությունները համարում է անընդունելի համաձայնագիր, որը կվնասի իսրայելական շահերին, սակայն ոչինչ փոխել չի կարող, քանի որ զրկված է ազդեցությունից Վաշինգտոնի և Թեհրանի միջև կարգավորման գործընթացում։ Այսպիսի պնդմամբ, հղում անելով աղբյուրներին, հանդես է եկել Ynet պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա անընդունելի համաձայնագիր է, որը վնասում է մեր շահերին։ Ոչ ոք դրանից գոհ չէ։ Մենք հասկանում ենք, որ այն մեզ ձեռնտու չէ։ Մտահոգիչն այն է, որ Իսրայելը չի կարող որևէ ազդեցություն ունենալ, նրա ձայնը լսելի չէ»,- պորտալին հայտնել է իսրայելական աղբյուրը:

Մեկ այլ աղբյուր պորտալին հայտնել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հուսախաբ է արել Իսրայելին։

«Թրամփը մեզ հուսախաբ արեց, մենք հատուցեցինք։ Մենք այլևս տեղյակ չենք իրադարձություններից և ոչինչ փոխել չենք կարող։ Մենք շոկի մեջ ենք, Թրամփը երկխոսություն է վարում այլ երկրների, բայց ոչ Իսրայելի հետ»,- Ynet-ը մեջբերում է այս զրուցակցի հայտարարությունը։

Պորտալը նշում է, որ երկար տարիներ Թրամփին ընկալում էին որպես մի մարդու, ով մեծապես կիսում է իրանական սպառնալիքի վերաբերյալ իսրայելական գնահատականը և հանդես է գալիս Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման օգտին։ Սակայն ներկա փուլում, իսրայելական գնահատականներով, Վաշինգտոնի առաջնահերթություններն այլ են, և Թրամփը ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել ամեն գնով։

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը ցանկանում է արագ վերջ դնել ճգնաժամին և կանխել լայնամասշտաբ պատերազմը։ Արդյունքում, Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման գնալ այնպիսի հարցերում, որոնք Իսրայելը կրիտիկական է համարում իր ազգային անվտանգության համար, պնդում է պորտալը։

Բացի այդ, Իսրայելում մտավախություններ կան, որ ապագայում Վաշինգտոնը ճնշում կգործադրի իր վրա, որպեսզի նա զսպվածություն ցուցաբերի շիական «Հեզբոլլահ» շարժման նկատմամբ՝ Թեհրանի հետ համաձայնագիրը վտանգի տակ չդնելու համար, հայտնում է պորտալը։ Իսրայելը հասկացնել է տալիս, որ մտադիր չէ թույլ տալ մի իրավիճակ, երբ Լիբանանում իր բանակի գործողությունների ազատությունը կսահմանափակվի ամերիկա-իրանական համաձայնագրի արդյունքում, նշում է Ynet-ը։Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գործարքը կստորագրվի հունիսի 14-ին։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հուշագրի ստորագրումը հունիսի 14-ին տեղի չի ունենա, սակայն չէր բացառել, որ այդ իրադարձությունը կկայանա առաջիկա օրերին։ Axios պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 14-ին՝ վիրտուալ ձևաչափով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակ

Դիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակ Wed, 30 Sep 2026 12:45:35 +0400 Դիլիջան…

11 րոպե ago

Եվրոպական ուղի, բայց ԵԱՏՄ պահա՞նջ․ IMEI-ների նախագծի շուրջ հարցեր են կուտակվում

Եվրոպական ուղի, բայց ԵԱՏՄ պահա՞նջ․ IMEI-ների նախագծի շուրջ հարցեր են կուտակվում Wed, 30 Sep 2026…

17 րոպե ago

Օր ու գիշեր աշխատում են մեզ հաղթելու համար

Օր ու գիշեր աշխատում են մեզ հաղթելու համար Wed, 30 Sep 2026 12:37:11 +0400 Նկարչուհի…

19 րոպե ago

Իսկ ինչո՞ւ հետաձգվեց աղմկահարույց նախագիծը

Իսկ ինչո՞ւ հետաձգվեց աղմկահարույց նախագիծը Wed, 30 Sep 2026 12:34:47 +0400 ԱԺ տնտեսական հարցերի մշտական…

22 րոպե ago

Գնում ենք դեպի Էրմենիստան. Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Գնում ենք դեպի Էրմենիստան. Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան Wed, 30 Sep 2026 12:30:59 +0400 Latest…

26 րոպե ago

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Wed, 30 Sep 2026 12:30:21 +0400 Ռուսաստանը կարող է…

26 րոպե ago