Ռեժիմի պապուլիզմն արդեն արժեքազրկվում․․․ տարբեր եղանակներով լռեցնելու են

Ռեժիմի պապուլիզմն արդեն արժեքազրկվում․․․ տարբեր եղանակներով լռեցնելու են

Sun, 14 Jun 2026 16:44:43 +0400


Ռեժիմի պապուլիզմն արդեն արժեքազրկվում է անգամ ամենամիամիտ մարդկանց համար, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով.

«Անդրանիկ Թևանյանին մեղադրում են լրտեսության մեջ: Մի կողմ դնենք, որ մեղանդրանքում որևէ հիմնավոր գործ չկա, բայց քիչ թե շատ տրաբանող մարդկանց համար պարզ է, որ Հայաստանում չկա ոչ մի պետական գաղտնիք, որից տեղյակ չլինեն ոչ ռուսները, ոչ ադրբեջանցիները, ոչ ամերիկացիները: Ցուցակը կարող ենք շարունակել: Եթե կա պետական որևէ գաղտնիք, ապա այն գաղտնիք է Հայաստանի բնակչության համար:

Անուշ Սեդրակյանը դասախոս է, հրապարակախոս, ով ընտրությունների ժամանակ քաղաքական հայտ է ներկայացրել: Այդ պատճառով լուծարում են արտասահմանյան գրականության ամբիոնը, որի վարիչն Անուշն է: Սա արդեն տոտալիտար համակարգին բնորոշ գործելաոճ է:

Արթուր Օսիպյանին ձերբակալել էին, որովհետև նախ՝ արցախցի է, իսկ ռեժիմը ատում ու վախենում է արցախցիներից, երկրորդ՝ համարձակվել է բռնապետին հրապարակայնորեն մեղադրանք ներկայացնել:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին զրկել են հրապարակային խոսքի իրավունքից: Սա արդեն նոր երևույթ է, որը փաստում է, որ բռնակալության պոպուլիզմի պաշարն ավարտվել է և ԽՈՍՔՆ արդեն իրենց գլխավոր թշնամին է:

Մենք բոլորս տարբեր ենք, բայց մեզ ձերբակալում են, զրկում են խոսքից: Մեզանից ցանկացածն նրանց համար արդեն թիրախ է: Կամ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կամ մեզ առանձին-առանձին, տարբեր եղանակներով լռեցնելու են, մինչև բռնատիրությունն սպառի բռնակալության համար անհրաժեշտ երկրի վերջին ռեսուրսներն, այդ ժամանակ արդեն պետականությունն էլ կավարտվի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞

Ադրբեջանցիներին վտարում են սեփական տներից հանուն ոսկու՞ Sun, 15 Nov 2026 20:30:19 +0400 Ադրբեջանի մեդիայի…

8 րոպե ago

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը» Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400 Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված…

23 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

31 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

38 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

53 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

56 րոպե ago