Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Sun, 14 Jun 2026 16:41:24 +0400


Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել.

«Կիրակի, 14 Յունիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ, Կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի ձեռամբ եւ Դպրեվանքի հսկիչ Հոգշ. Տ. Ազատ Վրդ. Ֆիլիքեանի խարտաւիլակութեամբ, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին, կատարուեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն, երեք դպրեվանեցի կիսասարկաւագներու՝ Յովսէփ Գալըպճեանի, Սարգիս Նահապետեանի եւ Յովհաննէս Սաղիրեանի: Օրուան պատարագիչն էր Հոգշ. Տ. Առաքել Վրդ. Գատէհճեան:

Ընծայեալները, խարտաւիլակ հայր սուրբին առաջնորդութեամբ, ծնրադիր բարձրացան սուրբ խորան, ուրկէ հրապարակաւ ուխտեցին ամբողջականօրէն ծառայել Հայ եկեղեցւոյ: Ապա, ձեռնադրիչ սրբազան հայրը անոնց ուսերուն վրայ դրաւ Քրիստոսի լուծը խորհրդանշող սուրբ ուրարները եւ աղօթքներով անոնց շնորհեց Սուրբ Աւետարան ընթերցելու, վերաբերում կատարելու եւ բուրվառով Աստուծային անոյշ բոյրը խնկելու իշխանութիւնները։

Ձեռնադրութենէն ետք, սրբազան հայրը յաւուր պատշաճի փոխանցեց օրուան պատգամը՝ մեկնելով «Քու Տէր Աստուածդ պէտք է պաշտես եւ միայն Իրեն ծառայես» աստուածաշնչական համարէն: Շահան սրբազան յիշեցնելով Յիսուս Քրիստոսի քառասնօրեայ պահեցողութեան ընթացքին փորձութեան ենթարկուած ատեն արտասանած երեք խօսքերէն վերջինը՝ դիտել տուաւ, որ մեր կարողութիւններն ու շնորհները անձնակեդրոն պէտք չէ ըլլան, որովհետեւ Տէրը բոլորս կը հրաւիրէ պաշտելու զԻնք եւ ծառայելու մի-միայն Աստուծոյ: Հոսկէ մեկնելով՝ ան բացատրեց սարկաւագական կարգին իմաստը եւ նշեց, որ Եկեղեցին, գտնուելով անհրաժեշտութեան առջեւ, յառաջացուց սարկաւագութիւնը, որպէսզի սարկաւագներ օգտակար դառնային առաքեալներուն. առ այդ, սարկաւագութիւնը Եկեղեցւոյ նուիրապետական երեք կարգերուն հիմքն է, միւս երկուքը ըլլալով քահանութիւն եւ եպիսկոպոսութիւն:

Վերջապէս, սրբազան հայրը օրինակ բերաւ Եկեղեցւոյ պատմութենէն չորս օրինակելի սարկաւագներ՝ Սուրբ Ստեփանոս, Աթանաս Աղեքսանդրացի, Եփրեմ Ասորի եւ Յովհաննէս Իմաստասէր, եւ քաջալերեց նորօք ձեռնադրեալները հետեւելու անոնց օրինակին. «այս պահուն, կ՚աղօթեմ բոլորիդ համար, որպէսզի Սուրբ Ստեփանոսի հոգին եւ մեր Եկեղեցւոյ պատմութեան ընթացքին բոլոր ընտիր սարկաւագներու հոգիները իջնեն ձեր մէջ եւ ձեր սպասարկութիւնը պաշտամունքի բարձրացնեն» ըսելով՝ եզրափակեց սրբազան հայրը իր քարոզը եւ այս առիթով շնորհաւորեց Վեհափառ Հայրապետը, Դպրեվանքի մեծ ընտանիքը, նորընծաներուն ընտանիքները եւ հաւատացեալները՝ սարկաւագական ձեռնադրութեան ուրախալի առիթով:
Սուրբ Պատարագի աւարտին, նորընծայ սարկաւագները, առաջնորդութեամբ ձեռնադրիչ սրբազան հօր եւ խարտաւիլակ հայր սուրբին, ինչպէս նաեւ տեսչական կազմին, բարձրացան Հայրապետին մօտ եւ ստացան անոր օրհնութիւնը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Tue, 16…

6 րոպե ago

Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ

Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ Tue, 16 Jun 2026…

18 րոպե ago

Պուտինի կարևոր որոշումը․ ինչ է լինելու

Պուտինի կարևոր որոշումը․ ինչ է լինելու Tue, 16 Jun 2026 16:00:59 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

35 րոպե ago

Լավ լուրը. Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու

Լավ լուրը. Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու Tue, 16 Jun 2026 15:46:05 +0400 Latest news…

50 րոպե ago

Նիկոլ Փաշինյան. Աբդուլ Համիդ. տարօրինակ համընկնումներ

Նիկոլ Փաշինյան. Աբդուլ Համիդ. տարօրինակ համընկնումներ Tue, 16 Jun 2026 15:45:41 +0400 Երբ ես ուսումնասիրում…

51 րոպե ago

Փաշինյանն արդեն քծնում և շողոքորթում է Պուտինին

Փաշինյանն արդեն քծնում և շողոքորթում է Պուտինին Tue, 16 Jun 2026 15:30:22 +0400 Latest news…

1 ժամ ago