Իրանի «նվերը» Թրամփի 80-ամյակին

Իրանի «նվերը» Թրամփի 80-ամյակին

Mon, 15 Jun 2026 13:00:18 +0400


Իրանը դիտավորյալ սպասել է մինչև կեսգիշեր՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար, քանի որ չէր ցանկանում, որ այն համընկնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա հետ, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով երկու իրանցի պաշտոնյաների։

Հոդվածում նշվում է, որ 7.5 ժամվա տարբերությունը թույլ է տվել Թեհրանին և Վաշինգտոնին տարբերվել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ իրենց հայտարարություններում։

Հունիսի 13-ին ԱՄՆ նախագահը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի կիրակի՝ հունիսի 14-ին։

Ավելի ուշ իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնի կողմից սահմանված ժամկետում։

«Նույնիսկ եթե Իրանի բոլոր առաջարկները կատարվեն, Թրամփի կողմից հայտարարված ժամկետում որևէ համաձայնագիր անպայման չի ստորագրվի», – ասել է աղբյուրը։

Ավելի վաղ գրել ենք, որ այյսօր ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 19-ին։

Այնուամենայնիվ, Իրանը որևէ ֆինանսավորում չի ստանա մինչև իր պարտավորությունները չկատարի, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի պնդումը, որ Թեհրանը 60-օրյա բանակցությունների մեկնարկից առաջ առանց որևէ պայմանի կստանա 12 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ՝ դա անվանելով «փաստերի խեղաթյուրում», գրում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ում ինչքան անհավատ կա` եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի կազմում է

ՔՊ-ում ինչքան անհավատ կա` եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի կազմում է Fri, 09 Oct 2026 20:45:32…

11 րոպե ago

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Fri, 09 Oct 2026 20:40:48 +0400 Լրատվամիջոցներում…

15 րոպե ago

Պատրաստվում են Պուտինի հետ հանդիպմանը

Պատրաստվում են Պուտինի հետ հանդիպմանը Fri, 09 Oct 2026 20:30:55 +0400 Մինչեւ այս տարվա հոկտեմբերի…

25 րոպե ago

Հայազգի գործարարը նորի՞ց կմտնի խաղի մեջ

Հայազգի գործարարը նորի՞ց կմտնի խաղի մեջ Fri, 09 Oct 2026 20:15:46 +0400 Անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային…

40 րոպե ago

Ովքեր կլինեն «ճամպրուկային տրամադրության» մեջ՝ «Ռեալում»

Ովքեր կլինեն «ճամպրուկային տրամադրության» մեջ՝ «Ռեալում» Fri, 09 Oct 2026 20:00:06 +0400 Մադրիդի «Ռեալի» գլխավոր…

56 րոպե ago

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը

Ինչ կեղծ հավաստագրեր է տրամադրել Վարոս Սիմոնյանը Fri, 09 Oct 2026 19:45:27 +0400 Ռուսական «Իզվեստիա»…

1 ժամ ago