Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Իրանի «նվերը» Թրամփի 80-ամյակին

Իրանի «նվերը» Թրամփի 80-ամյակին

Mon, 15 Jun 2026 13:00:18 +0400


Իրանը դիտավորյալ սպասել է մինչև կեսգիշեր՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար, քանի որ չէր ցանկանում, որ այն համընկնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա հետ, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով երկու իրանցի պաշտոնյաների։

Հոդվածում նշվում է, որ 7.5 ժամվա տարբերությունը թույլ է տվել Թեհրանին և Վաշինգտոնին տարբերվել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ իրենց հայտարարություններում։

Հունիսի 13-ին ԱՄՆ նախագահը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի կիրակի՝ հունիսի 14-ին։

Ավելի ուշ իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնի կողմից սահմանված ժամկետում։

«Նույնիսկ եթե Իրանի բոլոր առաջարկները կատարվեն, Թրամփի կողմից հայտարարված ժամկետում որևէ համաձայնագիր անպայման չի ստորագրվի», – ասել է աղբյուրը։

Ավելի վաղ գրել ենք, որ այյսօր ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 19-ին։

Այնուամենայնիվ, Իրանը որևէ ֆինանսավորում չի ստանա մինչև իր պարտավորությունները չկատարի, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի պնդումը, որ Թեհրանը 60-օրյա բանակցությունների մեկնարկից առաջ առանց որևէ պայմանի կստանա 12 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ՝ դա անվանելով «փաստերի խեղաթյուրում», գրում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի Fri, 23 Oct …