Իրանի «նվերը» Թրամփի 80-ամյակին

Իրանի «նվերը» Թրամփի 80-ամյակին

Mon, 15 Jun 2026 13:00:18 +0400


Իրանը դիտավորյալ սպասել է մինչև կեսգիշեր՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար, քանի որ չէր ցանկանում, որ այն համընկնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա հետ, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով երկու իրանցի պաշտոնյաների։

Հոդվածում նշվում է, որ 7.5 ժամվա տարբերությունը թույլ է տվել Թեհրանին և Վաշինգտոնին տարբերվել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ իրենց հայտարարություններում։

Հունիսի 13-ին ԱՄՆ նախագահը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի կիրակի՝ հունիսի 14-ին։

Ավելի ուշ իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնի կողմից սահմանված ժամկետում։

«Նույնիսկ եթե Իրանի բոլոր առաջարկները կատարվեն, Թրամփի կողմից հայտարարված ժամկետում որևէ համաձայնագիր անպայման չի ստորագրվի», – ասել է աղբյուրը։

Ավելի վաղ գրել ենք, որ այյսօր ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 19-ին։

Այնուամենայնիվ, Իրանը որևէ ֆինանսավորում չի ստանա մինչև իր պարտավորությունները չկատարի, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Իրանի պնդումը, որ Թեհրանը 60-օրյա բանակցությունների մեկնարկից առաջ առանց որևէ պայմանի կստանա 12 միլիարդ դոլարի սառեցված ակտիվներ՝ դա անվանելով «փաստերի խեղաթյուրում», գրում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաղթեց նախագահական ընտրություններում

Հաղթեց նախագահական ընտրություններում Mon, 26 Oct 2026 10:30:59 +0400 Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա…

3 րոպե ago

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր կգումարի իր անդրանիկ նիստը

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր կգումարի իր անդրանիկ նիստը Mon, 26 Oct 2026 10:15:51…

18 րոպե ago

Սերբիայում հաղթեց ուսանողական հեղափոխությունը

Սերբիայում հաղթեց ուսանողական հեղափոխությունը Mon, 26 Oct 2026 10:00:35 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը…

33 րոպե ago

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել Mon, 26 Oct 2026 09:30:44 +0400 Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի…

1 ժամ ago

Եղեգնաձորում ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը

Եղեգնաձորում ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Mon, 26 Oct 2026 09:15:07 +0400 Եղեգնաձորում նախնական տվյալներով…

1 ժամ ago

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան…

3 ժամ ago