Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը

Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը

Mon, 15 Jun 2026 17:15:57 +0400


Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։

Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը։

Թեհրանը կարող է վերաիմաստավորել TRIPP նախագիծը կամ առնվազն դադարել այն դիտարկել որպես «կարմիր գիծ»։ Նոր կոնֆիգուրացիայի պայմաններում TRIPP-ը կարող է վերածվել Թուրքիայի էներգամատակարարման կարևոր ուղու, ինչը լուծում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդիրներ։ Ներկայում ՆԱՏՕ-ի օրակարգում է ավտոնոմ վառելիքային համակարգի ձևավորումը՝ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների մատակարարման նպատակով։ Այս համակարգի մեջ տեղավորվում է նաև Թուրքիայի և Արևելյան Եվրոպայի միջև նոր վառելիքային ենթակառուցվածքի կառուցումը (Թուրքիա–Ռումինիա նավթամուղ), որի մասին գրել էի օրերս:
Իմ կանխատեսմամբ՝ մոտակա շրջանում Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը, առանց որի ձևավորվող ամբողջ էներգետիկ-տրանսպորտային ճարտարապետությունը կդառնա խիստ խոցելի։ Այս համատեքստում Հարավային Կովկասը աստիճանաբար կարող է վերածվել ՆԱՏՕ-ի լոգիստիկ համակարգի կառուցվածքային տարրի։

Այս պայմաններում հնարավոր է իրանական էներգակիրների մատակարարումների աճ դեպի Թուրքիա: Նշենք, որ մինչև 2026 թ. հուլիսի վերջը Իրանի և Թուրքիայի միջև գործում է գազամատակարարման պայմանագիր՝ տարեկան 10 մլրդ խոր.մ ծավալով։ 2025 թ. փաստացի մատակարարումները կազմել են մոտ 7,7 մլրդ խոր.մ։ Թուրքիան արդեն հայտնել է պայմանագրի երկարաձգման պատրաստակամություն։

Սա կարող է ուժեղացնել մրցակցությունը Թուրքիայի շուկայում՝ թուլացնելով Բաքվի բանակցային հնարավորությունները Անկարայի հետ էներգետիկ երկխոսության շրջանակում։ Տվյալներն առավել քան խոսուն են. 2025 թ. Թուրքիայի խողովակաշարային գազի ընդհանուր ներմուծումը կազմել է շուրջ 57,9 մլրդ, որից Ռուսաստանից՝ 21,1 մլրդ, Ադրբեջանից՝ 11,9 մլրդ, Իրանից՝ 7,7 մլրդ խոր.մ։

Կովկասի նշանակությունը աճում է որպես Մերձավոր Արևելքի և եվրասիական քաղաքականության հատման տարածք։ Եթե Իրանը մասամբ դուրս է գալիս մեկուսացման ռեժիմից, ապա մրցակցությունը տեղափոխվում է ոչ թե նրա զսպման, այլ իրանական էներգակիրների և ապրանքների շարժման երթուղիների վերահսկման դաշտ։
Դա ինքնաբերաբար բարձրացնում է Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը բոլոր արտաքին դերակատարների համար։ Այլ կերպ ասած՝ Կովկասը աստիճանաբար դադարում է լինել գլոբալ գործընթացների ծայրամաս և վերածվում է նոր լոգիստիկ ու էներգետիկ հոսքերի վերահսկման համար ընթացող պայքարի առանցքային հարթակի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սարսափ ֆիլմը ռեկորդային եկամուտ է ունեցել

Սարսափ ֆիլմը ռեկորդային եկամուտ է ունեցել Mon, 15 Jun 2026 18:30:53 +0400 Վիճակագրական տվյալների համաձայն՝…

9 րոպե ago

Կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ․ ՀՀԿ

Կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ․ ՀՀԿ Mon, 15 Jun 2026…

17 րոպե ago

2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի

2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Mon, 15 Jun 2026 18:15:00 +0400 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու…

25 րոպե ago

Արտակարգ դեպք․ երեխա է ընկել գետը․ մանրամասներ

Արտակարգ դեպք․ երեխա է ընկել գետը․ մանրամասներ Mon, 15 Jun 2026 18:02:25 +0400 Հունիսի 15-ին՝…

37 րոպե ago

Վիկինգների բնակավայր է հայտնաբերվել

Վիկինգների բնակավայր է հայտնաբերվել Mon, 15 Jun 2026 18:00:49 +0400 Իռլանդիայում հնագետները հայտնաբերել են վիկինգների…

39 րոպե ago

Բարձրացել է 7 սմ-ով

Բարձրացել է 7 սմ-ով Mon, 15 Jun 2026 17:45:18 +0400 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի…

54 րոպե ago