«Հրապարակ»․ Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր

«Հրապարակ»․ Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր

Tue, 16 Jun 2026 08:00:13 +0400


Հեռացող խորհրդարանն այսօր կմեկնարկի իր վերջին հերթական նիստերը, եւ գործող պատգամավորներից շատերը հրաժեշտ կտան կոմֆորտ վիճակին՝ հինգ տարի գրեթե ոչինչ չանելու եւ միլիոններ վաստակելու արտոնյալ կյանքին։ Իհարկե, կլինեն արտահերթ նիստեր, «տանը մնացած» նախագծերը չեն ժառանգի հաջորդ խորհրդարանին` կաշխատեն ավարտին հասցնել:

Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամկետն էլ, ի դեպ, խիստ անորոշ է։ Չնայած, ըստ կարգի, նոր խորհրդարանի անդրանիկ նիստը պետք է մեկնարկի օգոստոսի 2-ին, սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունն ընտրությունների արդյունքները որոշել է վիճարկել Սահմանադրական դատարանում, ուստի, դատական գործընթացներով եւ ժամկետներով պայմանավորված, հնարավոր է այդ օրը փոխվի։

ՍԴ դիմելու վերջնաժամկետը հունիսի 19-ն է, եթե բարձր դատարանն արագացված ընթացակարգով քննի ընդդիմության հայտը, ինչն ամենահավանական սցենարն է, որպեսզի դատարանի որոշումը հետեւանքներ չունենա` մարդիկ ամառային հանգիստը վայելելիս լինեն, եւ փողոց դուրս եկող ու ընդվզող չլինի, ապա նորընտիր երեսփոխանները հուլիսի վերջին մանդատները կստանան, եւ օգոստոսի 2-ին կլինի անդրանիկ նիստը: Նախորդ խորհրդարանն էլ է օգոստոսի 2-ին մեկնարկել: Հենց առաջին չընդհատվող նիստում ԱԺ-ն վարչապետ կընտրի: Իսկ բուն աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 14-ից։

Ի դեպ, հեռացող խորհրդարանի պատգամավորները մեծ պարգեւավճարի ախորժակ ունեն, չնայած որ ամիսներ առաջ են մոտ 3-ական միլիոն պարգեւավճար ստացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

14 րոպե ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

35 րոպե ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

1 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

1 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

1 ժամ ago