«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են

«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են

Sat, 28 Nov 2026 08:00:43 +0400


ՔՊ-ական նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ռուսատյաց իշխանական Գագիկ Մելքոնյանին հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի իրենց իշխանության երբեմնի առանցքային դեմքերից նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն պնդումները, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը պատրանք է, պետք է շարունակել բազմաբեւեռ քաղաքականությունը՝ չնեղացնելով Ռուսաստանին։ Մելքոնյանը որոշեց խմբագրել Գրիգորյանին՝ ասելով, թե նա ընդամենը ասել է․ «ԵՄ գնալու ճանապարհը հեռու ա, էնպես չի, որ մի օրում կամ մի տարում ԵՄ եք հասնելու… Ինքը բոլոր դեպքերում զգուշավոր ա` 20 տարի, 15 տարի է տեւելու, էդ ընթացքում այնպես պիտի անենք, որ ռուսներին չկատաղեցնենք»: Նաեւ հավելեց. «Մենք ի՞նչ ենք ասում Ռուսաստանին, ասում ենք` ուզում ենք անկախ երկիր մնալ, հավասարապես առեւտուր անենք, ոչ թե մենք աշխատենք, իրանք ուտեն, ամբողջ կյանքն աշխատել ենք, իրանք կերել են, հիմա ուզում ենք մենք ուտենք։ Ինչ անում ենք, ասում ենք` բա հիմա ռուսներն ի՞նչ կասեն: Ի՞նչ պիտի ասեն, մեր բոլոր քայլերն էն ժամանակ համաձայնեցված են եղել։ Հիմա ինչի՞ են փակել արտահանումները: Մի ամիս առաջ ծիրանը դեռ խակ էր, ասում էին` որդ կա, չենք ընդունում, պարզ ա, չէ՞, որ ամեն ինչ անում են, որ մնանք ծայրագավառ»: Մելքոնյանը համաձայն չէ Գրիգորյանի հետ․ «Էնքան որ Եվրոպան ա հիմա մեզ օգնում` առավոտից երեկո էստեղ են եվրոպացի պաշտոնյաները, ամեն ինչ անում են, հեսա ԹՐԻՓՓ-ը կլինի, որը մեր անվտանգության ամենամեծ գործիքներից է լինելու»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում

«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում Sat, 28 Nov 2026 08:10:18 +0400 Իշխող թիմում ոմանք կասկածում…

6 րոպե ago

«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար

«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար Sat, 28 Nov 2026 08:05:55 +0400 Լրացուցիչ գործիքակազմ…

11 րոպե ago

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում

Գահաժառանգի որդին ատաղձագործ-կահույքագործ է աշխատում Sat, 28 Nov 2026 01:00:35 +0400 Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե…

7 ժամ ago

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են

Ամուսնալուծվել եւ գույքը բաժանել են Sat, 28 Nov 2026 00:30:18 +0400 Ամերիկացի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթն…

8 ժամ ago

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի

Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի Fri, 27 Nov 2026 23:55:54 +0400 ԱՄՆ Կապի ֆեդերալ հանձնաժողովը արտոնագիր է…

8 ժամ ago

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին

Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին Fri, 27 Nov 2026 23:45:02 +0400 Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի…

9 ժամ ago