«Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել

«Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել

Wed, 17 Jun 2026 08:00:38 +0400


Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Սյունիքից հասնող լուրերի համաձայն, ընտրություններից հետո մեկուսացել է, գրեթե չի շփվում ոչ մեկի հետ: Ասում են՝ անակնկալի է եկել ընտրությունների արդյունքներից՝ նախապես կարծելով, որ իրեն տրված վստահության քվեն, իր կատարած աշխատանքները, իր հանդեպ հարգանքը խորհրդարանական ընտրություններում էլ կաշխատեն, եւ ժողովուրդը, իրեն հարգելով, կընտրի Արման Թաթոյանի «Միասնության թեւերին»։

Հիշեցնենք, որ «Շանթ դաշինք» կուսակցությունը Թաթոյանի հետ նույն ցուցակով մասնակցեց ընտրություններին, Փարսյանն էլ այդ դաշինքի քվոտայով է համայնքապետ դարձել։ Նա խոստացել է, որ Թաթոյանի ղեկավարած ուժը ջախջախիչ հաղթանակ է տանելու, սակայն ընտրությունների արդյունքներով ոչ միայն ՔՊ-ն էր առաջատարը Կապան քաղաքում եւ համայնքում՝ 10 հազարից ավելի ձայնով, այլեւ ընդդիմադիր մյուս ուժերը գրեթե չէին զիջում «Միասնության թեւերին»։ Օրինակ, «Ուժեղ Հայաստանը» 5 հարյուր ձայն էր պակաս ստացել՝ 3 հազար 717, Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 2 հազար 103, ինչը համարում են ձախողում` հաշվի առնելով, որ Աննա Գրիգորյանը կապանցի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զոհված զինծառայողը Սևանից էր

Զոհված զինծառայողը Սևանից էր Sun, 01 Nov 2026 12:28:22 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ զոհված զինծառայողը…

14 րոպե ago

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ Sun, 01 Nov 2026 12:15:11 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը…

27 րոպե ago

Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս

Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս…

44 րոպե ago

Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար

Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար Sun, 01 Nov 2026 11:30:49 +0400 Ֆրանսիան…

1 ժամ ago

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

Ռուսաստանը և ՀՀ-ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ռուսաստանը և ՀՀ-ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Sun, 01 Nov 2026 11:01:24 +0400…

2 ժամ ago