Ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը

Ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը

Wed, 17 Jun 2026 10:39:47 +0400


Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Որոնողական աշխատանքները տեղում համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել Thu, 18 Jun 2026 09:15:32 +0400 Դանիել…

8 րոպե ago

Հիմա՞ ինչից է հուզված

Հիմա՞ ինչից է հուզված Thu, 18 Jun 2026 09:00:46 +0400 Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլորովին հաղթած…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն

«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն Thu, 18 Jun…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ

«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Thu, 18 Jun 2026 08:15:17 +0400 Արդեն տեւական…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին

«Հրապարակ»․ Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին Thu, 18 Jun 2026 08:10:19 +0400 Որոշ տեղեկություններով, ռուսական…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել

«Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել Thu, 18 Jun 2026 08:05:16 +0400 Մեղրիի համայնքապետարանում…

1 ժամ ago