Տիրոջը նստացրել է, ինքը հպարտանում է նրա կառուցած մոլով

Տիրոջը նստացրել է, ինքը հպարտանում է նրա կառուցած մոլով

Sat, 31 Oct 2026 18:05:04 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է «Երևան մոլ» առևտրի կենտրոն, որը կառուցվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կողմից, սեփականատերը Խաչատրյաններն են, հայրը, ինչպես գիտեք, գտնվում է կալանավայրում` նրան պատգարակով դատարան են բերում, որդիների, եղբոր որդու նկատմամբ քրեական վարույթներ են հարուցված, նրանք հետախուզման մեջ են:

Փաշինյանը Երևան մոլի առաջ կարմիր ժապավեն է կտրել, չնայած մոլը վաղուց է կառուցվել: Մոլում ընդամենը «Հայփաս»` հայկական պասպորտ արտասահմանյան ընկերության գրասենյակ է բացվել, որտեղ այդ ընկերությունն իր թանկ անձնագրերն է վաճառելու ՀՀ քաղաքացիների վրա: Թե ինչու են անձնագրեր տպողները ուրիշի կառուցած շենքում գրասենյակ վարձակալել և ինչու են ՀՀ անձնագրերը մոլերից վաճառելու, չենք քննարկում: Բայց թե ինչու են վարձակալած գրասենյակի բացման ժամանակ կարմիր ժապավեն կտրում և երկրի վարչապետն էլ դա անձամբ է անում, առնվազն ամոթալի է ու զավեշտական: Այսքան պետական պարտք կուտակես 8-9 տարում և նույնիսկ մի մոլ չկառուցվի քո պաշտոնավարման շրջանում, որ պետությունից միլիոններ աշխատող քո բերած ընկերությունը գոնե այդ մոլում տարածք վերցնի, էլ չասենք` որևէ ձեռնարկություն, ստրատեգիական կառույց չստեղծվի, բայց շոուներով կերակրես քո հանրությանը` վարձակալած գրասռնյակների կարմիր ժապավենները կտրես, թանկ անձնագրերի մուլյաժներ դնես Հանրապետության հրապարակում, ՆԳ նախարարն էլ անձնագրեր հանձնելը ներկայացնի որպես պետական կարևոր իրադարձություն` անձնագիրը կրծքին սեղմած նկարվի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են Tue, 03 Nov 2026 08:10:02 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ…

6 րոպե ago

«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»

«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին» Tue, 03 Nov 2026 08:05:42 +0400 Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի…

10 րոպե ago

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել Tue, 03 Nov 2026 08:00:42 +0400 Աբովյանի…

15 րոպե ago

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

9 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

9 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

9 ժամ ago