Այնտեղ փակում են այդ դռները, Հայաստանում՝ բացում

Այնտեղ փակում են այդ դռները, Հայաստանում՝ բացում

Wed, 17 Jun 2026 13:23:54 +0400


«Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։

Այս որոշումը հատկապես ուշագրավ է, քանի որ խոսքը խորհրդարանական կառավարման համակարգի մասին է»,- հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ի տարբերություն նախագահական հանրապետությունների, որտեղ պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը վաղուց դարձել է ժողովրդավարական ստանդարտ, խորհրդարանական երկրների մեծ մասում նման ինստիտուտ չի գործում։ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և եվրոպական այլ ժողովրդավարություններում վարչապետը կարող է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը։

Այդ մոտեցման հիմքում այն տրամաբանությունն է, որ խորհրդարանը, բազմակուսակցական համակարգը, քաղաքական մրցակցությունն ու հակակշիռների մեխանիզմները բավարար են իշխանության գերկենտրոնացումը կանխելու համար։

Սակայն Հունգարիայի որոշումը վկայում է, որ 21-րդ դարում ավտորիտարիզմը կարող է ձևավորվել ոչ միայն սահմանադրությունների խախտման կամ ընտրությունների վերացման, այլև ընտրական ընթացակարգերի ֆորմալ պահպանման պայմաններում։ Երբ նույն քաղաքական ուժը կամ առաջնորդը երկար տարիներ վերահսկում են պետական համակարգը, աստիճանաբար թուլանում են քաղաքական մրցակցությունը, ինստիտուցիոնալ հակակշիռներն ու իշխանության փոփոխելիության մշակույթը։

Հենց այս պատճառով Հունգարիայի նոր որոշումը կարելի է դիտարկել որպես ժողովրդավարության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության միջոց, որը նպատակ ունի կանխել մեկ անձի կամ մեկ քաղաքական խմբի չափազանց երկարատև գերիշխանությունը՝ նույնիսկ ընտրական լեգիտիմության պայմաններում (սակայն միայն ժամկետների սահմանափակումը բավարար չէ, ավելի կարևոր են՝

անկախ դատարանները,

ազատ մեդիան,

իրական քաղաքական մրցակցությունը,

իշխանության փոփոխելիության մշակույթը)։

Հայաստանի քաղաքական զարգացումները, ցավոք, շարժվում են հակառակ ուղղությամբ։

Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն թուլացել են ժողովրդավարական հակակշիռները։ Խորհրդարանը գործնականում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «կրնկի» տակ, դատական և իրավապահ համակարգերը դարձել են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքներ, քաղաքական դաշտում ստեղծվել է անտագոնիստական միջավայր:

Իշխանությունն ավելի ու ավելի հաճախ նույնացվում է պետության հետ, իսկ քաղաքական ընդդիմախոսները ներկայացվում են որպես սպառնալիք։

Սա այն ճանապարհն է, որով ձևավորվում է կայուն ավտորիտարիզմ՝ առանց բացահայտ բռնապետության։ Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են ձևով, սակայն աստիճանաբար զրկվում են բովանդակությունից։

Հայաստանում շարունակվում է իշխանության կենտրոնացման և անձնիշխանության ամրապնդման գործընթացը։

Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Sun, 22 Nov 2026 11:30:59…

20 րոպե ago

Կա փակ ավտոճանապարհ

Կա փակ ավտոճանապարհ Sun, 22 Nov 2026 11:15:24 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

36 րոպե ago

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա Sun, 22 Nov 2026 11:06:07 +0400…

45 րոպե ago

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը Sun, 22 Nov 2026 11:00:56 +0400…

50 րոպե ago

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան Sun, 22 Nov 2026…

1 ժամ ago

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Sun, 22 Nov 2026 10:40:30 +0400 Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը.…

1 ժամ ago