Կես միլիոնից ավել «կաշառակերներիս» ձերբակալի, որ հոգիդ փառավորվի

Կես միլիոնից ավել «կաշառակերներիս» ձերբակալի, որ հոգիդ փառավորվի

Wed, 17 Jun 2026 16:46:56 +0400


«Մարդ բռնելու, նստեցնելու, քրեական գործ կարելու» Նիկոլ Փաշինյանի կտրուկ քայլերը՝ հատկապես նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանում, մի բանի մասին են խոսում։ Պարզվում է, որ բոլորս կաշառակեր ենք։ Առայժմ նա խոսում է կես միլիոնից ավել կաշառակերների մասին, որոնք իրեն ձայն չեն տվել, և մի փոքրիկ ակնարկ անգամ չկա, որ մյուս կեսից թեկուզ մեկը կարող է նույն մեղադրանքի տակ ընկնել՝ այն պարզ հիմքով, որ ձայն են տվել իրեն։ Իսկ ինքը՝ Սուրբ Նիկոլն է։

Փաստորեն Հայաստանում, ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, գոյություն ունի կես միլիոնից ավելի կաշառակեր։ Ես հարց չեմ բարձրացնում, որ հայ ժողովրդին վիրավորելու համար դատական հայցեր ներկայացվեն, որովհետև դատարանները Նիկոլ Փաշինյանի հորական ժառանգությունն են, և անիմաստ է ժամանակ վատնել։

Եթե կես միլիոնից ավելի կաշառակեր կա, այդ դեպքում ո՞վ է Նիկոլ Փաշինյանը և ի՞նչ է պատրաստվում անել։ Կես միլիոնին ձերբակալի՞։ Չէ՞ որ կաշառք վերցնողն ու տվողը նույն շղթայի մեջ են։

Այստեղ է, որ խոսքը սկսում է դուրս գալ իրավական դաշտից և մտնել քաղաքական ենթատեքստ։ Պարզ թվաբանություն է՝ Փաշինյանի պայքարը ուղղված չէ միայն կոռուպցիոն երևույթի դեմ, այլ քաղաքական դաշտի «մաքրում» է իրականացվում։

Ստացվում է շատ ավելի կոշտ եզրահանգում․ խոսքը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, այլ դրա անվան տակ քաղաքական դաշտի աստիճանական «գլխատման» մասին, որտեղ «կես միլիոնից ավել կաշառակերներ» պատմությունը ծառայում է որպես քաղաքական ֆոն, իսկ իրական գործընթացը՝ ընդդիմադիր ուժերի հետևողական կտրումն ու մեկուսացումն է։

Եվ վերջում մնում է հենց այն տրամաբանությունը, որը ներսից է հնչում․ եթե բոլորը կաշառակեր են՝ բացի «իրեն ընտրածներից», ապա մնում է միայն մեկ քայլ՝ քրեական գործեր հարուցել ու ձերբակալել կես միլիոնից ավելի մարդկանց։ Բայց դա չի արվում։

Չի արվում, որովհետև իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական իրականության վերաձևումը, որտեղ «գլուխ կտրելը» ներկայացվում է որպես համակարգ մաքրելու բարձրագույն առաքելություն։ Այստեղից էլ պարզ է դառնում՝ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական դաշտի աստիճանական գլխատման հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսները կշարժվեն դեպի Աֆրիկա՞․ Պուտինի կարևոր ընդգծումները

Ռուսները կշարժվեն դեպի Աֆրիկա՞․ Պուտինի կարևոր ընդգծումները Thu, 29 Oct 2026 17:00:48 +0400 Ռուսական բիզնեսներն…

11 րոպե ago

Պակիստան-Աղֆանստան սահմանին կրկին լարված է․ զոհեր կան

Պակիստան-Աղֆանստան սահմանին կրկին լարված է․ զոհեր կան Thu, 29 Oct 2026 16:30:11 +0400 Պակիստանի և…

41 րոպե ago

Էդգար Ղազարյանի գլխից մազ չի պակասել. Կանխել ենք ավելի վատ զարգացումը

Էդգար Ղազարյանի գլխից մազ չի պակասել. Կանխել ենք ավելի վատ զարգացումը Thu, 29 Oct 2026…

52 րոպե ago

Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել

Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Thu, 29 Oct 2026 16:04:25 +0400…

1 ժամ ago

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է․ Die Zeit

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է․ Die Zeit Thu, 29 Oct 2026 16:00:32 +0400 Գերմանիայում 2025…

1 ժամ ago

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել…

1 ժամ ago