Ինձ համար դա շատ վիրավորական է

Ինձ համար դա շատ վիրավորական է

Wed, 17 Jun 2026 18:34:06 +0400


Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ մոտ օրերս կլրանա իր կալանավորման մեկ տարին, որը նա համարում է ապօրինի։

Աջապահյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածը, չնայած ազատազրկմանը, իր կյանքի կարևոր փուլերից մեկն է եղել։ Նա նշեց, որ բացառությամբ առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատական գործընթացների, մնացած ժամանակը հնարավորություն է տվել մտորումների, աղոթքի և անցած կյանքի վերարժևորման համար։ Հատկապես կարևորեց Բագրատ և Արշակ սրբազանների հետ ունեցած շփումները, իսկ վերջին ամիսներին՝ նաև առանձնության պայմաններում անցկացրած ժամանակը։

Նրա խոսքով՝ դատարանի որոշմամբ սահմանափակվել են իր շփումները, սակայն այդ հանգամանքն օգտագործել է ինքնամփոփ աշխատանքի, հոգևոր կենտրոնացման և սեփական կյանքի վերաիմաստավորման համար։ Աջապահյանը հայտարարեց, որ ցանկանում է իր աջակիցներին փոխանցել՝ այս շրջանը, անկախ դժվարություններից, իր համար եղել է արժեքավոր փորձառություն։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ չի պատրաստվում երախտագիտություն հայտնել այն անձանց, որոնք, իր համոզմամբ, ստեղծել են այս իրավիճակը սեփական նպատակների համար։ Աջապահյանի կարծիքով՝ այդ մարդիկ պատասխանատվություն են կրելու իրենց գործողությունների համար՝ եթե ոչ օրենքի, ապա Աստծո առաջ։

Շիրակի թեմի առաջնորդը կրկին պնդեց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Նա հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքի որևէ դրվագ, իրեն մեղավոր չի ճանաչում և չի ճանաչելու։ Աջապահյանի խոսքով՝ ինքը որևէ հանցանք չի կատարել և ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։

Նա նաև ընդգծեց, որ վիրավորական է համարում այն հանգամանքը, որ այսօր դատվում է Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող գործընթացի շրջանակում, մինչդեռ իրեն մշտապես համարել է անմեղ և հավատարիմ պետության շահերին։

«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում ՀՀ-ին և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ «հանուն» Հայաստանի Հանրապետության»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զարգացում, ոչ թե հանձնում․ Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է

Զարգացում, ոչ թե հանձնում․ Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է Fri, 11 Sep 2026…

11 րոպե ago

Երգչուհու անունը էքստրեմիստական կայքի տվյալների բազայում է

Երգչուհու անունը էքստրեմիստական կայքի տվյալների բազայում է Fri, 11 Sep 2026 20:00:59 +0400 Ուկրաինական «Պոտապ…

17 րոպե ago

Թեժ զրույց՝ հայրենիքի, նիհիլիզմի և ելքերի ու փակուղիների մասին

Թեժ զրույց՝ հայրենիքի, նիհիլիզմի և ելքերի ու փակուղիների մասին Fri, 11 Sep 2026 20:00:32 +0400…

18 րոպե ago

Արդարության հետքերով․ մենք ուզում ենք, որ Տիգրանաշենում կյանքը եռա․ Նարեկ Կարապետյան

Արդարության հետքերով․ մենք ուզում ենք, որ Տիգրանաշենում կյանքը եռա․ Նարեկ Կարապետյան Fri, 11 Sep 2026…

19 րոպե ago

Էլի խե՞նթ է խաղում․․․

Էլի խե՞նթ է խաղում․․․ Fri, 11 Sep 2026 19:45:54 +0400 Նիկոլ Փաշինյանը Երևան-Փարիզ չվերթի օդանավից…

33 րոպե ago

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա Fri, 11 Sep 2026 19:30:13 +0400 Սերբիայի նախագահ…

48 րոպե ago