Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով

Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով

Wed, 17 Jun 2026 19:45:38 +0400


«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականի պատրաստման ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վերանայելով թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) որոշումները, անվավեր է ճանաչել թիվ 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ թիվ 12 ԸԸՀ-ն անվավեր է ճանաչել թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքները։

Առաջին երկու տեղամասերում արդյունքների չեղարկման պատճառը զինծառայողների քվեարկությունն էր ժամը 20։00-ից հետո, երբ կար հիմնավոր կասկած, որ քվեարկելու հնարավորություն ստացած բոլոր զինծառայողները չէին կարող գտնվել քվեարկության սենյակում ժամը 20։00-ի դրությամբ, ինչպես նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածով։

Թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պատճառն այն էր, որ պարզվել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 18։00 տվյալ տեղամասում բացակայել էին Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության քվեաթերթիկները։

Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեները բավարար չէին լինելու ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած արգելապատնեշի հաղթահարման համար, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դատական կարգով բողոքարկեց չեղարկման որոշումները։

Անկախ դիտորդ դաշինքը վստահ էր, որ բոլոր երեք տեղամասերում արդյունքները պիտի անվավեր ճանաչվեին և նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը։ Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև Բարգավաճ Հայաստանի բողոքը քննող վարչական դատարանը։
Նախնական գնահատականի տարածման հաջորդ օրը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ որոշելով չնշանակել վերաքվեարկություն՝ ինչով փաստացի անտեսեց նշված տեղամասերի ընտրողների քվեն։

«Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակելը ապօրինի է և խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը։ «Անկախ դիտորդ»-ը պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարքվել է

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարքվել է Wed, 26 Aug 2026 14:37:53 +0400 ԱԺ պատգամավոր…

11 րոպե ago

Կրեմլի առաջին «արձագանքը»՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Կրեմլի առաջին «արձագանքը»՝ Քոչարյանի ձերբակալության մասին Wed, 26 Aug 2026 14:32:33 +0400 ՌԴ նախագահի մամուլի…

16 րոպե ago

Մեր յուրաքանչյուր որոշում պետք է պատասխանի հետևյալ հարցին` ի՞նչ շահ ունի Հայաստանի Հանրապետությունը

Մեր յուրաքանչյուր որոշում պետք է պատասխանի հետևյալ հարցին` ի՞նչ շահ ունի Հայաստանի Հանրապետությունը Wed, 26…

17 րոպե ago

Սիմոնյա՞նն է ստում, թե՞ Փաշինյանը․ ինչ է ասել ռուսական TV-ի եթերում

Սիմոնյա՞նն է ստում, թե՞ Փաշինյանը․ ինչ է ասել ռուսական TV-ի եթերում Wed, 26 Aug 2026…

18 րոպե ago

Հնարավոր է թուրքերը մեզ չկոտորեն, եթե շատ հնազանդ լինենք

Հնարավոր է թուրքերը մեզ չկոտորեն, եթե շատ հնազանդ լինենք Wed, 26 Aug 2026 14:30:22 +0400…

19 րոպե ago

Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօր․ մանրամասներ

Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօր․ մանրամասներ Wed, 26 Aug 2026 14:15:44 +0400 Պրիշտինայում շարունակվում է…

33 րոպե ago