Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան

Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան

Wed, 17 Jun 2026 20:40:29 +0400


ԿԸՀ-ի դիմաց վերջին հավաքները փաստեցին՝ հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան։ Ընդդիմադիր գործընկերների կողմից մշակվող քայլերը կարևոր են, բայց որպեսզի այս հանրային էներգիան նորից չմաշվի լոկ հանրահավաքային հռետորաբանության ու անցյալի ձախողված սցենարների կրկնության մեջ, մեզ պետք է անցում կատարել որակապես նոր, կազմակերպված մակարդակի։

Իրադարձությունները զարգանում են չափազանց արագ, որտեղ արտաքին քաղաքական գործոններն անմիջականորեն թելադրում և ձևավորում են ներքաղաքական օրակարգը, ու ժամանակի կորուստն այս փուլում հավասարազոր է պարտության։ Մարդիկ հոգնել են անորոշությունից ու սպասում են հստակ, հասցեական անելիքների։

Այսօր իրավունք չկա նորից պառակտվելու, սեփական ամբիցիաներով առաջնորդվելու, մեղավորներ թիրախավորելու և այդպես ավելի փոշիանալու։ Իշխանության անխոչընդոտ ընթացքն ու երկրի թրքացումը կանգնեցնելու միակ ձևը ընդդիմադիր ողջ պոտենցիալը մեկտեղելն է։

Առաջարկում ենք փոխել գործելաոճը. հուզական հավաքներից անցնել կառուցողական, հստակ թիրախային գործողությունների։ Մեզ պետք է ոչ թե մանդատների կռիվ, աթոռի պայքար, կամ նոր, իբր «փրկիչներ», այլ ձևավորել մեկ միասնական, համակարգող օպերատիվ հարթակ, որտեղ քաղաքական ուժերը, քաղաքական անհատներն ու բոլոր փորձագետները միասին կմշակեն գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։ Մենք պետք է ստեղծենք իրական իրավական ու քաղաքացիական պատնեշ՝ թույլ չտալու համար սահմանադրական փոփոխություններն ու պետականության վերջնական կորուստը։

Այս առաջարկին միս ու արյուն տալու և ամենօրյա աշխատանքին լծվելու բացարձակ պատրաստակամություն կա պայքարի բոլոր ընկերների մոտ։

Հաջորդող քայլերը պետք է լինեն բաց և թափանցիկ։

Ով պատրաստ է իրական, կազմակերպված աշխատանքի՝ ուրեմն միասին, մինչև վերջ

Գրել է Գևորգ Գևորգյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

25 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

40 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

55 րոպե ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

1 ժամ ago

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

2 ժամ ago