Ֆիլմ՝ սպորտի եւ բարոյական ընտրության մասին

Ֆիլմ՝ սպորտի եւ բարոյական ընտրության մասին

Wed, 17 Jun 2026 21:00:23 +0400


Վիկտոր Տրունովը եւ Միխայիլ Սումարոկովը ժամանակին հայտնի բռնցքամարտիկներ են եղել, տարիներ անց դարձել են մարզիչներ։ Սումարոկովը փորձել է աճող սերնդի մեջ սպորտի հանդեպ սեր սերմանել՝ մարզելով հասարակական հիմունքներով, սիրողական կերպով։ Սումարոկովը երկու աշակերտ է ունենում՝ Միտյան ու Իգորը։ Երկուսն էլ խոստումնալից։ Ու երկուսն էլ սիրում են Տանյային։ Եթե Իգորի համար ամեն բան չափված-ձեւված է ու նախապես պլանավորված՝ սպորտում չեմպիոնության հասնելուց մինչեւ ամուսնություն ու ընտանիք ստեղծելը, Միտյան սպորտը սիրում է անշահախնդիր։ Մի անգամ Տրունովը տղաներին խնդրում է, որ հանդես գան իր թիմի կազմում։ Իգորը մերժում է՝ հասկացնելով, որ հանդես կգա, եթե իրեն դարձնեն թիմի լիարժեք անդամ, թեեւ Սումարոկովն էր նրա մարզիչը։ Միտյան համաձայնում է։ Հետո հասկանում է կատարած սխալը։ Սկսում է ամաչել կատարածի համար ․․․․․ Սակայն մարզիչը լայնախոհություն է ցուցաբերում, պարզում ամեն բան ու տղային հետ վերադարձնում մարզումների։ Մոտավորապես սա է խորհրդային ուշ շրջանի «Ակնհայտ առավելությամբ» կինոնկարի սյուժեն։ Սովետական ուշ շրջանի կինոն հաճախ է սպորտի թեմային անդրադարձել։

Ընդ որում, սպորտը խորհրդային կինոմեկնաբանությամբ, ավելի շատ հոգեբանական ասպեկտով էր ներկայացվում։ Կինոնկարը նկարահանվել է Մաքսիմ Գորկու անվան ստուդիայում։ Ռեժիսորն է Վլադիմիր Սարուխանովը։ Պրեմիերան կայացել է 87 թ. մարտի 23-ին, արտադրվել 86 -ին։ ԽՍՀՄ-ում 2,9 միլիոն դիտում է ունեցել։ Հիմքում խոր մարդկային հարաբերություններն են, մարզիչ-մարզիկ շփումները, մրցակցությունը, մարզչական փիլիսոփայությունը եւ, ի վերջո՝ սպորտին հատուկ դիմակայությունը։ Ինչ խոսք, բարձրացված է նաեւ բարոյական արժեքների եւ բարոյական ընտրության թեման, սպորտի միջոցով անհատի կերտման եւ անձի դաստիարակության հարցը։ Ֆիլմն այսօր էլ՝ չորս տասնամյակի հեռվից, շարունակում է նայվել ու պահպանել իր դաստիարակչական կրթիչ ֆունկցիան, մի բան, որ հատուկ էր սովետական կինոյին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել

Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել Wed, 17 Jun 2026 23:45:01 +0400 Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում…

4 ժամ ago

«Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան

«Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան Wed, 17 Jun 2026…

4 ժամ ago

«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան

«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան Wed, 17 Jun 2026 23:38:07 +0400 «Միասնության…

4 ժամ ago

Ֆուտբոլիստը մահացել է սեփական տարեդարձի օրը

Ֆուտբոլիստը մահացել է սեփական տարեդարձի օրը Wed, 17 Jun 2026 23:30:38 +0400 Ուկրաինացի ֆուտբոլիստ Վյաչեսլավ…

4 ժամ ago

Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքը

Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքը Wed, 17 Jun 2026 23:15:27 +0400 «Անկախ դիտորդ»…

4 ժամ ago

Դերասանուհու ընտանիքում լարված մթնոլորտ է

Դերասանուհու ընտանիքում լարված մթնոլորտ է Wed, 17 Jun 2026 23:00:43 +0400 Daily Mail-ը գրում է,…

4 ժամ ago