«Հրապարակ»․ Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո

«Հրապարակ»․ Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո

Thu, 18 Jun 2026 08:00:12 +0400


Այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird AI ընկերության նախագծով՝ Հրազդանում արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) կառուցմամբ, ինչն ուղեկցվում է գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ։ Մեր տեղեկություններով, այս նախագիծը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաեւ հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։

Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ն հաշվետվություն է ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշված է, որ 2026 թ․ ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը։

Հետագայում Մեթյու Քրոուն կենտրոն այցելել է ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցների հետ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։ Մեթյու Քրոուի վերջին երկու այցի շրջանակներում կենտրոնի տարածք է մտել նաեւ երկու բեռնատար՝ ինչ-որ սարքավորումներով, որոնք տեղադրված են եղել հատուկ հակահարվածային արկղերի մեջ։ Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

5 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

5 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

6 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

6 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

6 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago