«Հրապարակ»․ Մինչեւ տարեվերջ նոր ընտրություններ կլինեն

«Հրապարակ»․ Մինչեւ տարեվերջ նոր ընտրություններ կլինեն

Thu, 18 Jun 2026 10:15:27 +0400


Նիկոլ Փաշինյանը սրընթաց մտնում է բռնապետի կերպարի մեջ, եւ մարդիկ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ բանտիոն են անվանում: Նա արդեն քանիցս խոստանում է, որ 3 ընդդիմադիր առաջնորդները 10 տարի նստելու են, քանի որ «թավիշն ավարտվել է»: Գլխավոր դատախազը դիմել է ԿԸՀ՝ մի խումբ անձանց անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո պետք է ժողովրդի ուշադրությունը շեղի իրական պրոցեսներից: Խոսքը վերաբերում է տնտեսական հարցերին, Ադրբեջանի պահանջներին եւ այլն: Ակնհայտ է, որ հենց Փաշինյանի ընտրազանգվածի հետ կապված՝ լրջագույն խնդիրներ են առաջանալու: Տնտեսապես առաջին հարվածը ստանալու են մարզերում` գյուղերում, արտահանման հետ կապված: Այս մարդը հիմա տեսարաններ է սարքում՝ կարծելով, որ կարող է կարեւոր հարցերը շրջանցել: Ես վստահ եմ, որ մարդկանց վրա այդ ամենը չի ազդելու: Խոսում են օրենսդրական փոփոխությունների մասին, ես կարծում եմ, որ այս քայլերը նրա համար են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոր արտահերթ ընտրությունների գնա՝ մինչեւ տարվա վերջ։ Ուզում է ընդդիմադիր հիմնական ուժերին բանտարկել, որպեսզի ո՛չ Քոչարյանը, ո՛չ Կարապետյանը, ո՛չ էլ Ծառուկյանը չմասնակցեն ընտրություններին: Իզոլացնելու է այդ ուժերին, որ քիչ մասնակցություն արձանագրվի, եւ ինքը ստանա իր երազած 65-70 տոկոսը: Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, միանշանակ, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չեն: Ամբողջ աշխարհը տեսավ, որ նա այլեւս չի վայելում հայ ժողովրդի մեծամասնության վստահությունը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովրդի կեսից ավելին դեմ է այս մարդուն: Ակնհայտ է, որ նա չի կարողանալու իրականացնել սահմանադրական փոփոխություններ, իսկ դա Ադրբեջանի հիմնական պայմաններից մեկն է, կասկած չունեմ, որ տարածքային զիջումներ են լինելու` Տիգրանաշենի հետ կապված, գուցե նաեւ զիջումներ Սյունիքից, բայց, ԱԺ ընտրությունների արդյունքներից ելնելով, չեմ կարծում, որ նա այս փուլում կգնա այդ քայլին: Նա իր տերերին փորձում է ցույց տալ, որ իրավիճակն իր ձեռքում է, եւ ինքը նոր գործեր է բացում ընդդիմադիրների վրա, սակայն չեմ կարծում, որ ընդդիմությունը լռելու է՝ հանդուրժելով այդ ամենը: Վստահաբար, լինելու է պայքար, ընդդիմադիր զանգվածը դուրս է գալու փողոցային պայքարի, որին անպայման միանալու են նաեւ գյուղացիները, քանի որ նրանք արդեն իսկ իրենց մաշկի վրա զգում են Նիկոլի գործողությունների դառը հետեւանքները»:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանում գաղտնի նկարահանելուն, նա ասաց. «Մարդկանց նկարել` գաղտնի, եւ հրապարակել, դա խոսում է շատ ցածր մարդկային որակների մասին: Հիշեցնեմ, որ այդ արատավոր, զզվելի երեւույթի սկիզբը դրվեց մի քանի տարի առաջ, երբ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ ղեկավար լինելու ժամանակ հրապարակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը` բանտախցից: Մեծ ափսոսանք եմ զգում, որ ԱԱԾ-ն ոչ միայն դարձել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանը, այլեւ` ծառայողը, նրա ապօրինի հրահանգները կատարողը: Նաեւ չմոռանանք Նիկոլի հայտարարությունները դատավորների մասին: Նա հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին անմեղ ճանաչած դատավորը դա արել է փողի դիմաց: Արդյո՞ք դրանից հետո քննություն է սկսվել այդ դատավորի գործունեության հետ կապված, կարծում եմ` ոչ: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ երկրի վարչապետը ցանկացած բան կարող է հայտարարել, բայց դա չի ունենում որեւիցե հետեւանք, սակայն եթե ընդդիմադիր որեւէ ուժ ինչ-որ հայտարարություն անի, 5 րոպե չանցած՝ կհայտնվի բանտախցում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

8 տարի՝ կոշիկի մակարդակով

8 տարի՝ կոշիկի մակարդակով Wed, 23 Sep 2026 12:46:22 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը…

14 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանի մայրը հուզված եկավ գերեզմանատուն

Վալոդյա Գրիգորյանի մայրը հուզված եկավ գերեզմանատուն Wed, 23 Sep 2026 12:43:12 +0400 Latest news from…

17 րոպե ago

Իշխանությունը պահելու հնարավորություններ է փնտրում

Իշխանությունը պահելու հնարավորություններ է փնտրում Wed, 23 Sep 2026 12:34:48 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

26 րոպե ago

Էրդողանի հետ մի՛ կատակեք, վատ ավարտ կլինի․ Թրամփը քծնել է

Էրդողանի հետ մի՛ կատակեք, վատ ավարտ կլինի․ Թրամփը քծնել է Wed, 23 Sep 2026 12:30:49…

30 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանը ոչ միայն լավ ընկեր էր, այլ նաև հզոր առաջնորդ

Վալոդյա Գրիգորյանը ոչ միայն լավ ընկեր էր, այլ նաև հզոր առաջնորդ Wed, 23 Sep 2026…

31 րոպե ago

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Wed, 23 Sep 2026 12:18:14 +0400…

42 րոպե ago