Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը

Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը

Thu, 18 Jun 2026 11:24:00 +0400


Հունիսի 7-ի ընտրություններից հետո մենք մտել ենք աննախադեպ մի իրականություն, որը լուծում է պահանջում։ Հենց այնպես մոռացության տալ, չտեսնելու տալ՝ չի հաջողվելու։ Երեք տեղամասերի վերաքվեարկության հարցը լուծում է պահանջում, որովհետև այն միայն երեք տեղամասերի մասին չէ, և միայն ԲՀԿ-ի մասին չէ։ Այն շատ ավելի խոր խնդիր է։ ՍԴ դիմելու նախօրյակին փորձեմ հստակեցնել մի քանի հարց։

Սա հարձակում է ժողովրդավարության դեմ

Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը։ Երբ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող հարցերը լուծվում են այնպես, որ ընտրողները զրկվում են իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից, վտանգի տակ է դրվում հենց ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությունը։ Խնդիրը միայն երեք ընտրատեղամասերի կամ մի քանի հազար ձայների մասին չէ. խնդիրը պետության պատրաստակամությունն է՝ հարգել կամ անտեսել քաղաքացիների կամքը։ Եթե ընտրողի ձայնը կարող է երկրորդական դառնալ վարչական որոշումների համեմատ, ապա դա արդեն ժողովրդավարության վթար է։
Այս իրավիճակի միակ իրավական լուծումը երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելն է, ինչպես պահանջում է օրենքը

Երբ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում, օրենքի և ժողովրդավարական տրամաբանության միակ լուծումը վերաքվեարկությունն է, և ոչ քաղաքական մեկնաբանությունները, ոչ պաշտոնյաների հայեցողությունը, ոչ էլ կիսատ-պռատ իրավական հիմնավորումները, այլ վերաքվեարկությունը։ Յուրաքանչյուր քաղաքացու քվեն պետք է պատշաճ կերպով արտացոլված լինի վերջնական արդյունքներում։ Քաղաքացին մեղք չունի, որ ԿԸՀ-ն նորմալ ընտրություններ կազմակերպել ունակ չէ։ Խնդրի էությունն այն է, որ ժողովրդավարական պետությունում քաղաքացիների ձայնի արժեքը չի կարող որոշվել վարչական մարմնի մեկնաբանությամբ։

Թե որ ուժերը պետք է լինեն Ազգային ժողովում, պետք է որոշեն բացառապես ընտրողները և ոչ թե Վահագն Հովակիմյանը
Ազգային ժողովի կազմը պետք է ձևավորվի բացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքներով։ Ոչ մի պաշտոնյա իրավասու չէ իր որոշումներով ազդել այն հարցի վրա, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում և որոնք՝ ոչ։ Երբ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող որոշումները կայացվում են առանց ընտրողներին նորից դիմելու, անխուսափելիորեն առաջանում է տպավորություն, որ ժողովրդի կամքը փոխարինվում է պաշտոնեական հայեցողությամբ։

Եվ այստեղ ծագում է գլխավոր հարցը՝ Հայաստանում իշխանությունը պատկանո՞ւմ է ժողովրդին, թե՞ մի խումբ պաշտոնյաների, որոնք որոշում են, թե որ ձայներն են կարևոր, իսկ որոնք՝ ոչ։

Անթույլատրելի է, երբ ընտրական գործընթացի վերջնական արդյունքը որոշվում է ոչ թե քվեատուփի մոտ, այլ պաշտոնյաների աշխատասենյակներում։ Անթույլատրելի է, որ հազարավոր քաղաքացիների կամքը անտեսվում է միայն այն պատճառով, որ այդ կամքը կարող է անհարմար լինել իշխանության համար։

Այս հարցը չի վերաբերում միայն մեկ կուսակցության կամ մեկ ընտրական արդյունքի։ Այն վերաբերում է Հայաստանի ապագային և ժողովրդավարական մշակույթին։ Եթե այսօր ընդունենք, որ քաղաքացիների ձայների ճակատագիրը կարող է որոշվել առանց նրանց, ապա վաղը դա կդառնա օրինաչափություն ցանկացած ընտրության ժամանակ։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց

ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Wed, 15 Jul 2026 12:16:01 +0400 Չնայած…

10 րոպե ago

«Հրապարակ». Ամեն դեպքում չէր կարելի զբոսաշրջիկների հետ նման կերպ վարվել

«Հրապարակ». Ամեն դեպքում չէր կարելի զբոսաշրջիկների հետ նման կերպ վարվել Wed, 15 Jul 2026 12:15:32…

11 րոպե ago

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը շարունակում է բոյկոտել նիստերը

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը շարունակում է բոյկոտել նիստերը Wed, 15 Jul 2026 12:11:00 +0400 Գյումրու…

15 րոպե ago

Նախկին փոխնախարարի սպանության հետքերով

Նախկին փոխնախարարի սպանության հետքերով Wed, 15 Jul 2026 12:00:36 +0400 Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հարցերով ստորաբաժանման…

26 րոպե ago

105 հեռախոսահամարը ներկա պահին չի սպասարկում

105 հեռախոսահամարը ներկա պահին չի սպասարկում Wed, 15 Jul 2026 11:59:12 +0400 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում…

27 րոպե ago

Եթե այսօր դա չեղավ, կտեսնեք՝ ինչ է լինելու

Եթե այսօր դա չեղավ, կտեսնեք՝ ինչ է լինելու Wed, 15 Jul 2026 11:55:13 +0400 Գագիկ…

31 րոպե ago