«Հրապարակ». Կան նման օրինակներ` Հյուսիսային Կորեա, Խորհրդային Միություն

«Հրապարակ». Կան նման օրինակներ` Հյուսիսային Կորեա, Խորհրդային Միություն

Thu, 18 Jun 2026 11:15:37 +0400


«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան Վարդան Հարություն­յանն է:

– Հետընտրական զարգացումներին ի՞նչ գնահատական կտաք: Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ սպառնում էր դատել ընդդիմադիր առաջնորդներին, անգամ նշեց, որ նրանք ենթարկվելու են տասը տարվա ազատազրկման: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի անձեռնմխելիությունից զրկեն ընդդիմադիր մի քանի ուժերի ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, Դավիթ Ղազինյանին:

– Փաստորեն, մենք ունենք մի վարչապետ, որը մեկ սրվակում ե՛ւ վարչապետ է, ե՛ւ դատախազ, ե՛ւ դատավոր: Այս մարդն ինքն է որոշում՝ ում կալանավորել եւ ում որքան ժամկետով ազատազրկել: Սա է ողջ իրականությունը, բայց պատկերը շատ տխուր է․ թե՛ նախընտրական փուլում եւ թե՛ հետընտրական փուլում գործողություններն ընթանում են սպառնալիքներով, հաշվեհարդարներով, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է ի կատար ածել այն բոլոր սպառնալիքները, որոնք հնչեցրել է ընտրություններից առաջ եւ բուն ընտրությունների ժամանակ:

– Ինչպիսի՞ մթնոլորտ է այժմ Հայաստանում: Նորանկախ պատմության ընթացքում հիշո՞ւմ եք նախադեպեր, երբ իշխանությունն այս աստիճան ատելության խոսք տարածեր, սպառնար, ահաբեկեր մարդկանց:

– Այժմ ատելության խոսքն աննախադեպ է: Այնպես չէ, որ սրանից առաջ Հայաստանում փայլուն ընտրություններ են եղել, կամ այնպես չէ, որ մենք ապրել ենք շատ լավ կամ գոհ ենք եղել մեր վիճակից։ Բայց այսօր տեղի ունեցողը, ատելության խոսքի տարածումը` իշխանության կողմից, աննախադեպ է: Այս աստիճան ատելություն, ատելության խոսք երբեք չի եղել:

– Նիկոլ Փաշինյանը վիրավորում է կես միլիոնից ավելի քաղաքացու եւ պնդում է, որ նրանք՝ բոլորը, ընդդիմությանն ընտրել են փողի դիմաց: Այս երեւույթին ի՞նչ գնահատական կտաք: Փաստացի, Փաշինյանն անգամ չի հարգում քաղաքացու ընտրական իրավունքը:

– Անտրամաբանական հայտարարություններ են: Անգամ ամենազարգացած երկրներում լինում են ընդդիմադիրներ, անգամ աշխարհի լավագույն իշխանություններին ուղղված՝ հնչում են քննադատություններ: Մտածել, թե բոլորը պետք է իշխանամետ լինեն, սարսափելի է: Կան նման օրինակներ` Հյուսիսային Կորեա, Խորհրդային Միություն եւ այլն: Եթե մեր իշխանությունները ցանկանում են նման պատկեր ունենալ, ապա ես նրանց շնորհավորում եմ, իրենք 40 տարով հետ են գնում: Մենք ունեցել ենք նման երկիր, մերժել ենք այն, անկախացել ենք, որպեսզի ունենանք ընդդիմություն, ընդդիմության օգտին քվեարկողներ, քննադատներ, սակայն միեւնույն ժամանակ այդ ամենի համար չթիրախավորվեն: 1988-ի մեր գաղափարի հիմքում եղել է ազատությունը, այս մարդիկ այժմ ուզում են ժամանակի անիվը ետ պտտել: Եթե մարդիկ գնացել եւ ընտրել են ընդդիմադիր ուժերին, Փաշինյանի հայտարարությունները վիրավորում են այդ մարդկանց: Իհարկե, կա «ընտրակաշառք» հասկացությունը, կան նաեւ ընտրակաշառք տվողներ եւ վերցնողներ, բայց այդ ամենի կողքին կան նաեւ մարդիկ, ովքեր ընտրություն են կատարում առանց որեւէ նյութական շահի, մարդիկ ուղղակի օգտվում են իրենց ընտրության հնարավորությունից, եւ նման քաղաքացիները քիչ չեն, չի կարելի նրանց թիրախավորել, վիրավորել եւ հայտարարել, որ բոլորն անխտիր նույն սանդղակի վրա են: Դա անթույլատրելի է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր Thu, 24 Sep 2026 10:15:35 +0400…

16 րոպե ago

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է Thu, 24 Sep 2026 10:00:29 +0400…

31 րոպե ago

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին Thu, 24 Sep 2026 10:00:12 +0400…

31 րոպե ago

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց Thu, 24 Sep 2026 09:51:42 +0400 Ամեն անգամ, երբ…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Արդեն անուն-ազգանունով են առաջնորդվում` եթե անունդ Նիկոլ է, աշխատավարձդ բարձրանում է, եթե Հրանտ է, չի բարձրանում

«Հրապարակ»․ Արդեն անուն-ազգանունով են առաջնորդվում` եթե անունդ Նիկոլ է, աշխատավարձդ բարձրանում է, եթե Հրանտ է,…

46 րոպե ago

Օկուպացված Արցախում Ադրբեջան-Թուրքիա-Ուզբեկստան համատեղ զորավարժանքներ են

Օկուպացված Արցախում Ադրբեջան-Թուրքիա-Ուզբեկստան համատեղ զորավարժանքներ են Thu, 24 Sep 2026 09:42:34 +0400 Թուրքիայի, Ադրբեջանի և…

49 րոպե ago