Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց

Thu, 24 Sep 2026 09:51:42 +0400


Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոտքը երկրից դուրս է դնում, մի սարսափելի բան տեղի է ունենում՝ էլ ապօրինի կալանքներ և խուզարկություններ, էլ բիզնեսների զավթում։ Այս անգամ էլ բացառություն չդարձավ։ Այսօր առավոտյան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում է, հրապարակվեց տխրահռչակ զեկույցը՝ եկեղեցու, այսպես կոչված, բարեփոխման մասին, որի մասին անոնսվում էր վերջին օրերին։

74 էջից կազմված այս խայտառակ իբր թե ուսումնասիրությունը պարունակում է իշխանության ղեկավարի կողմից նշված բոլոր այն «խախտումները», որոնք ինքը և իր կատարածուները գտել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործողությունների մեջ։

Հատուկ շեշտվում են հետևյալ կետերը՝

• կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,

• հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,

• ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,

• ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,

• Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,

• Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,

• պառակտումները Սփյուռքի թեմերում։

Իշխանությունը ևս մեկ անգամ շեշտել է, որ զեկույցը պատրաստված է նախընտրական ծրագրի շրջանակներում, դրանով թվացյալ լեգիտիմություն հաղորդելով:

«Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ»։

Սա այն տխրահռչակ ֆեյքերի ՊՈԱԿ-ն է, որը բոլոր հնարավոր հարթակներում ապահովում է իշխանության փիառը և ընդդիմադիրներին լռեցնելու «սուրբ» գործին է լծված։

Թե ինչ կրոնական կամ հոգևոր կրթություն ունեն տվյալ ՊՈԱԿ-ի աշխատողները, մնում է գաղտնիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է Sat, 17 Oct 2026 13:45:52 +0400 «Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել…

18 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ

«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ Sat, 17 Oct 2026…

47 րոպե ago

Ինչու դադարեցվեցին դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, ինչով է նա զբաղվելու

Ինչու դադարեցվեցին դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, ինչով է նա զբաղվելու Sat, 17 Oct 2026 13:15:36…

49 րոպե ago

Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով․ Հարութ Սասունյան

Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով․ Հարութ Սասունյան Sat, 17 Oct 2026 13:00:07…

1 ժամ ago

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ Sat,…

1 ժամ ago

Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել

Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել Sat, 17 Oct…

1 ժամ ago