Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջնորդել դատախազը

Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջնորդել դատախազը

Thu, 18 Jun 2026 20:45:32 +0400


2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով կրակոցներ հնչեցին եւ սպանվեց Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում եւ հայտնաբերվեց այդ սպանության արդյունքում։

Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի, իսկ անցած օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, տնային կալանքն էլ վերացրեց` կիրառելով վարչական հսկողություն, գրավ եւ բացակայելու արգելք: Բայց մի քանի ամիս առաջ Վերաքննիչ դատարանը վարչական հսկողությունը փոխել էր տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով, հետո առաջին ատյանի դատարանը կրկին բաց էր թողել։

Եւ, ահա, տարիներ տևած այս գործի քննությունը մոտեցել է ավարտին․ հունիսի 17-ին Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հրանտ Ներսիսյանը հանդես է եկել մեղադրական ճառով։ Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ մեղադրողը հետեւյալ ճառն է ասել․ «Միսաք Սամվելի Փաշիկյանի՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Լյովա Արայի Բանդուրյանի՝ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար»։

Բանդուրյանի պաշտպան Բունիաթ Եղիազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմն էլ է հանդես եկել ճառով, իսկ հուլիսին դատարանը վերդիկտով է հանդես գալու` որոշելով մեղավոր է արդյոք Լյովա Բանդուրյանը, թե ոչ:․ «Լյովա Բանդուրյանը կապ չունի դեպքի հետ, ես իմ պաշտպանական ճառով դա հիմնավորել եմ, դա հիմնավորվել է հետազոտված ապացույցներով։ Բանդուրյանը հանդես է եկել կանխարգելողի դերում, կան տեսագրություններ, որ նա փորձել է բաժանել», ասաց պաշտպանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերմանացիները դեմ են Ուկրաինային զենք մատակարարելուն

Գերմանացիները դեմ են Ուկրաինային զենք մատակարարելուն Tue, 24 Nov 2026 16:30:59 +0400 Գերմանիայում հարցվածների 53%-ը…

4 րոպե ago

Կիևը պատրաստ է հանդիպմանը․ Զելենսկի

Կիևը պատրաստ է հանդիպմանը․ Զելենսկի Tue, 24 Nov 2026 16:23:13 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

12 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը` դրսում, Նիկոլ Փաշինյանը` տանը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը` դրսում, Նիկոլ Փաշինյանը` տանը (լուսանկարներ) Tue, 24 Nov 2026 16:21:19 +0400 Նիկոլ Փաշիյանը՝…

14 րոպե ago

Ջորկաեֆ ազգանունը բավարա՞ր է հայկական ֆուտբոլը ղեկավարելու համար

Ջորկաեֆ ազգանունը բավարա՞ր է հայկական ֆուտբոլը ղեկավարելու համար Tue, 24 Nov 2026 16:15:50 +0400 Հայաստանի…

19 րոպե ago

«Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել․ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգա

«Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել․ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգա Tue, 24 Nov 2026…

27 րոպե ago

Թրամփն ու Վենսը լծվել էին Հուանգի «փրկության գործին»

Թրամփն ու Վենսը լծվել էին Հուանգի «փրկության գործին» Tue, 24 Nov 2026 16:00:52 +0400 ԱՄՆ…

34 րոպե ago