«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար

«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար

Fri, 19 Jun 2026 08:45:55 +0400


Հարցազրույց «Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ

– Պարոն Անանյան, հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում՝ հաշվի առնելով, որ իշխանամերձ շրջանակներն են նաեւ ընտրությունների արդյունքների չեղարկում կամ առնվազն վերաքվեարկություն պահանջում, ինչպես նաեւ՝ ընդդիմության համար ի՞նչ անելիքներ եք տեսնում այս փուլում։

– Զարգացումները կանխատեսելու համար պետք է մի քանի բան համադրել․ պետք է տեսնել՝ Ադրբեջանն ինչ ակնկալիքներ ուներ, ստացե՞լ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ հանձնարարություն ուներ, ու այդ հանձնարարություններն այսօրվա քաղաքական ռասկլադը թո՞ւյլ է տալու Փաշինյանին՝ իրականացնել։ Այս համատեքստում երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար․ չունի սահմանադրական մեծամասնություն եւ երկրորդ՝ ունի ոչ լեգիտիմ իշխանության խարան, որը դաջել է իր վրա, ժամանակին ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ իր հետ նման բան կարող է ստացվել։ Սրան զուգահեռ՝ արտահերթ ռեժիմով նիստ է հրավիրել, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անի, իրենք քանի որ այսօր սահմանադրական մեծամասնություն ունեն, որոշել են հիմա անել։ Եթե այս ամենին գումարում ենք փաստը, որ Դանիել Իոաննիսյանը, Արման Բաբաջանյանը եւս խոսում են արդյունքները չեղարկելու մասին, մենք հետեւություն ենք անում, որ կարծես թե իշխանությունը մտադիր է գնալ արդյունքները չեղարկելու եւ նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհով։ Դրա համար էլ ինքը ռեպրեսիաներն է ուժեղացնում, որպեսզի ռադիկալ ընդդիմության հարցերը լուծի, կեսին կկալանավորի, կեսին կսահմանափակի, կարգելի քաղաքականությամբ զբաղվել ու կգնա այդ ընտրություններին։

– Դուք կարծես թե չեք մտնում ռադիկալ ընդդիմության շարքերը, ձեր նկատմամբ լոյալություն կա։

– Դե, ռադիկալ չենք եղել, դրա համար երեւի չենք մտնում։

– Շարունակելով հարցս․ եթե Փաշինյանը Ձեր նշած ճանապարհով գնա, կմասնակցե՞ք այդ ընտրություններին։

– Եթե մեզ հաջողվի համընդհանուր կոնսոլիդացիա անել, ապա՝ այո, առանձին գնալու իմաստ չկա, որովհետեւ այս դեպքում շատ ավելի վատ կլինեն շանսերը։

– Իսկ ո՞վ կամ ի՞նչը խանգարեց, որ հունիսի 7-ին միայնակ գնացիք, այն դեպքում, երբ ձեզ հստակ առաջարկ է եղել՝ միասին գնալու, սկզբում համաձայնել եք, բանակցել եք, հետո՝ մերժել: Դա է պատճառը, որ ոմանք ասում են՝ ձեր փոխարեն այլ տեղում են որոշումները կայացվել: Բացի այդ, կարծես ձեր շուրջն էլ էիք ուզում համախմբում իրականացնել, բայց դա էլ չեղավ: Եվ դուք, հաշվի չառնելով որեւէ հանգամանք, օրինակ` սոցհարցումների արդյունքները եւ այլն, միայնակ գնացիք, եւ ստացվեց այնպես, որ ձեր փոշիացրած ձայների շնորհիվ ՔՊ-ն հավելյալ երկու մանդատ ստացավ։

– Անցած-գնացած բաներ են, բայց պետք է ասեմ, որ ոչ մի անգամ համախմբման առաջարկ չի եղել, միանալու առաջարկ է եղել, իսկ միանալու եւ համախմբման միջեւ շատ տարբերություն կա։

– Դուք շեմը չհաղթահարած ուժ եք, ձեզ առաջարկ անողն էլ ընդդիմության լիդերն էր, բա ի՞նչ էիք ուզում, որ հավասարը հավասարի․․․․

– Այսինքն, եթե առաջարկող ընդդիմադիր լիդերն ասում է՝ եկեք, միացեք ինձ, որ ես ուժեղանամ, դա նորմա՞լ է։

– Այնպես չէ, որ դուք շատ ուժեղ էիք, դուք ավելի շատ կշահեիք, իսկ հիմա ի՞նչ ունեցանք ընտրություններից հետո` դուք չանցաք խորհրդարան, ձեզ հիմա մեղադրում են, որ փոշիացրիք մեծ թվով ձայներ, ու դրա շնորհիվ իշխանությանը երկու ավել մանդատ հասավ։

– Դուք սխալ եք մեկնաբանում, բայց դա ձեր իրավունքն է։

– Դա իմ մեկնաբանությունը չէ, ես մարդկանց կարծիքն եմ փոխանցում, ձեզ մեղադրում են։

– Դե, մեղադրում են՝ թող մեղադրեն, ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ, մեղադրում են` լա՞վ են անում, իրենք իրենց կարծիքն ունեն, մենք՝ մեր։ Նայեք՝ երբ գնում ես համախմբման, դա ենթադրում է, որ տարբեր տեսակետներ, աշխարհաքաղաքական ընկալումներ, տարբեր հայեցակարգ ունեցողները համախմբվում են մեկ կամ մի քանի գաղափարի շուրջ, իսկ երբ միանում ես, միանում ես ամբողջ իրենց գաղափարախոսությանը։ Հետեւաբար, մենք միացում չէինք ակնկալում, ակնկալում էինք համախմբում։

– Բայց ասում են՝ սկզբում համաձայնել եք, հետո տեղեկացրել, որ փոշմանել եք, ու կա կարծիք, որ ձեր փոխարեն այլ կենտրոններում են որոշում կայացրել։

– Ո՞վ է ասում, սուտ են ասում, չկա նման բան, այդ տեղեկությունները սուտ են։

– Իսկ կարո՞ղ էիք գոնե ձեր շուրջը բեւեռ ձեւավորել` Հայկ Մարությանի, ՀԱԿ-ի հետ էիք կոնտակտի մեջ, «Հայաքվեի»։

– ՀԱԿ-ի հետ չի եղել որեւէ բանակցություն, Լեւոն Զուրաբյանի հետ մեկ անգամ ես եմ հանդիպել, մեկ անգամ՝ պարոն Թաթոյանը, մենք ասել ենք՝ դուք գնացեք ձեր ճանապարհով, մենք գնում ենք մեր ճանապարհով, համախմբման մասին երբեք խոսք չի գնացել, Մարությանին առաջարկվել է հանդիպել, խոսել, մեկ էլ իմացանք, որ ինքն առանձին գնալու մտադրություն ունի։ Այդպիսի բաներ, այո, եղել են, բայց բանակցություններ չեն եղել, մարդիկ որոշել են, որ միայնակ են գնում, ու ոչ մեկին չես կարող մեղադրել, արդյունքում Մարության Հայկը, էլի այլ ուժեր, այո, մեր էլեկտորատից տարել են, մեր էլեկտորատը չի եկել քվեարկության, մեզնից ձայն են գողացել, ու այս ամենի արդյունքում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, որին որ դուք փոշիացում եք անվանում, եւ ես դրան համաձայն չեմ։

– Վերադառնալով Ձեր այն մտքին, որ եթե Փաշինյանը նոր ընտրություն անի, դուք կմասնակցեք, այսինքն՝ ճի՞շտ հասկացա, որ եթե այսօրվա ռադիկալ ընդդիմությանը զրկի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, դուք կմասնակցեք այդպիսի ընտրության։

– Ոչ, ես այդպիսի բան չասացի, ես ասացի, որ մասնակցության իմաստ կլինի այն դեպքում, եթե լինի համընդհանուր համախմբում։ Եթե լինի, այո, իմաստ կունենա, եթե առանձին պետք է գնանք, իմաստ չկա լեգիտիմացնել ավելի վատ ընտրությունները։

– Տեսականորեն կարող եք այլ ուժերի հետ Ձեր ասած համընդհանուր համախմբում ձեւավորել, բայց երկու ընդդիմադիր ռադիկալ ուժեր չմասնակցեն։

– Դե հիմա, մենք հույս ունենք, որ այդպիսի բան տեղի չի ունենա, եթե այդ ուժերը չմասնակցեն, իրենց էլեկտորատը կմնա, չէ՞, դա նշանակում է, որ համընդհանուր համախմբում կարող է լինել։ Եվ հետո՝ Դուք նշում եք ռադիկալ ուժեր, բայց դրանցից մեկը ռադիկալ չէ։

– Միայն Քոչարյանի՞ն եք ռադիկալ համարում։

– Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի ուժը շատ ավելի ռադիկալ տրամադրված ուժ է, քան, ասենք, «Ուժեղ Հայաստանը»։ Բայց ես պիտի խնդրեմ դադարեցնենք հարցազրույցը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ Fri, 19 Jun 2026 10:15:01 +0400…

8 րոպե ago

1-ամյա երեխայի սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ոստիկանների դեմ

1-ամյա երեխայի սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ոստիկանների դեմ Fri, 19 Jun 2026 10:00:12 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել

«Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել Fri, 19 Jun 2026…

38 րոպե ago

Պատմական օր է սպասվում․ Խամենեին ուշագրավ հայտարարություն է արել ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին

Պատմական օր է սպասվում․ Խամենեին ուշագրավ հայտարարություն է արել ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին Fri, 19…

52 րոպե ago

Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը

Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Fri, 19 Jun 2026…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել

«Հրապարակ»․ Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել Fri, 19 Jun 2026 09:15:27…

1 ժամ ago