«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

Fri, 19 Jun 2026 10:15:01 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի՝ կուսակցությունների ֆինանսավորումից մինչեւ քարոզչություն, եւ հատկապես խոսել է ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու ԿԸՀ-ի գործողությունների մասին՝ դա որակելով որպես օրինական քայլ: Վահագն Հովակիմյանը կարծում է, որ խախտումներ արձանագրելու դեպքում իրենք ողջամիտ քայլ են արել այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով եւ ճիշտ են արել, որ վերաքվեարկություն չեն նշանակել` այդ մարդկանց զրկելով ընտրելու իրավունքից եւ 60 հազարին մոտ ձայն գողանալով ԲՀԿ-ից, 2 հազար 600 մարդու զրկելով ընտրելու իրավունքից ու 3 մանդատ նվիրելով ՔՊ-ին:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Հովակիմյանի հայտարարությունների մասին, ասում է. «Բայց նախ պետք է հարցնել այդ մարդուն` քո ի՞նչ գործն է, թե վերաքվեարկության արդյունքում պատկերն ինչպիսին կլինի: Ընտրողը գիտի, թե ինչպես կքվեարկի վերաքվեարկության ժամանակ: Վահագն Հովակիմյանի խնդիրը, որպես ԿԸՀ նախագահի, ընտրական գործընթացների ապահովումն է: Նա ընդամենը քվեարկությունը կազմակերպողն է, մնացածը որոշում է ընտրողը: Վահագն Հովակիմյանի տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք է ընտրություններ չանցկացվեն, որովհետեւ սոցիոլոգիական հարցումները նախապես կարող են վկայել, որ ՔՊ-ն չի կազմելու մեծամասնություն, այդ պատճառով ընտրություններ չպետք է տեղի ունենան, որպեսզի քաղաքացիները չգնան եւ իրենց քվեն չտան ընդդիմադիր ուժերին: Վահագն Հովակիմյանը ոչ մի հիմնավորում չունի այն կոպտագույն սխալների համար, որոնք իրենք թույլ են տվել: Դիտորդական կազմակերպությունները, քաղաքական ուժերը արձանագրել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել Վահագն Հովակիմյանի ղեկավարած կառույցը: Վահագն Հովակիմյանը 60 հազար ընտրողի ձայն փոշիացրեց, որ Նիկոլը 3 մանդատ ավել ունենա: Ընդ որում՝ դա արեց հակառակ տրամաբանությամբ: ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ուժ, եւ հիմա ստացվում է, որ այդ ռադիկալ ընդդիմադիր ուժին ձայն տված քաղաքացիների քվեներով մանդատ են ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները: Ի դեպ, ինքը եւս այդ կուսակցության անդամ է եղել եւ շարունակում է լինել, ինչը եւս ապօրինություն է: Դե իհարկե, ի՞նչ կարող էր նա անել, ի վերջո` Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դարձել էր պատգամավոր, ամբողջ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդ ուժից: Օրենքում չկա որեւէ կետ, որը թույլ է տալիս ԿԸՀ-ին՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ վերաքվեարկություն չնշանակել: Օրենքում հստակ նշված է, որ նման պարագայում ԿԸՀ-ն պարտավոր է կազմակերպել կրկնակի քվեարկություն, բացի դա՝ ԲՀԿ-ն դիմել էր վարչական դատարան, իսկ դատարանն արձանագրել էր, որ տվյալ երեք տեղամասերում քվեարկությունն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքի վրա, իսկ վերաքվեարկության լիազորությունը պատկանում է ԿԸՀ-ին: Ըստ էության` վարչական դատարանը եւս պարտավորեցրել է ԿԸՀ-ին՝ կազմակերպել վերաքվեարկություն, սակայն ԿԸՀ-ն այստեղ եւս ենթադրյալ հանցանք է գործել՝ դատարանի որոշումը չկատարելով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է Ադրբեջանի մարզիկին

Ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է Ադրբեջանի մարզիկին Sun, 12 Jul 2026 12:01:10 +0400 Latest news…

12 րոպե ago

Միջադեպ՝ Ադրբեջանում․ տուժածների մեջ երեխաներ կան

Միջադեպ՝ Ադրբեջանում․ տուժածների մեջ երեխաներ կան Sun, 12 Jul 2026 11:45:19 +0400 Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում…

28 րոպե ago

Արգենտինան հաղթեց

Արգենտինան հաղթեց Sun, 12 Jul 2026 11:30:40 +0400 Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն…

43 րոպե ago

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները Sun, 12 Jul 2026 11:15:00…

58 րոպե ago

Հայտնի մոդելն ամուսնացել է հոլիվուդյան սցենարիստի հետ

Հայտնի մոդելն ամուսնացել է հոլիվուդյան սցենարիստի հետ Sun, 12 Jul 2026 11:00:47 +0400 Ամերիկացի հայտնի…

1 ժամ ago

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Sun, 12 Jul 2026 10:46:08 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

1 ժամ ago