Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել

Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել

Fri, 19 Jun 2026 14:30:10 +0400


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում վրա է հասնում այն ժամանակաշրջանը, երբ հարկ է մրցակցությունից անցնել համագործակցության։ Այս մասին հայտնում է Türkiye Gazetesi-ն։ Ամփոփելով Ռուսաստան օրերս կատարած այցը՝ նախարար Ֆիդանը ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «3+3» ֆորմատի գործարկման եւ այդ շրջանակում աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Ֆորմատում են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը Ադրբեջանը, Վրաստանը։

Ֆիդանը կարեւոր է համարել «3+3» մեխանիզմը՝ ռեգիոնալ երկրների միջեւ համագործակցության համար։ Ֆիդանը նշել է, որ տիրապետություն հաստատելուն պետք է փոխարինի համագործակցությունը եւ դա ավելի կամրապնդի կայունությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Խաղաղությունն ու կայունությունը, ըստ նրա, օգտակար կլինեն բոլորին։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ «3+3» ֆորմատով հնարավոր կլինի բազմաթիվ նախագծեր իրականացնել Կովկասում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն Tue, 25 Aug 2026 02:30:05 +0400 Եվրոպական վեց երկրներ…

4 ժամ ago

Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ

Կառավարության ծրագիր-2026-2031 | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ Source: USAArmenia

4 ժամ ago

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է անցել, բայց դերասանները դեռ չեն հասկացել)։Տարիներ…

4 ժամ ago

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում Tue, 25 Aug 2026 01:30:34 +0400 ԱՄՆ…

5 ժամ ago

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի Tue, 25 Aug 2026 01:00:32 +0400 Բրիտանական արքայազն…

5 ժամ ago

Զելենսկին դեմ է ընտրություններին

Զելենսկին դեմ է ընտրություններին Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400 Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող…

6 ժամ ago